ԳԵՎՈՐԳ ՉՄՇԿՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Թատերական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ:
Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից և առաջատարը:

Ծնվ. 07.03.1837թ., Թիֆլիս:
Մահ. 28.12.1915թ., Պետրոգրադ:

Ա. Չմշկյանի ամուսինը:

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1847-50), ավարտել Ռուսական հողաչափ, ուսումնարանը (1854):

Բեմելը՝ 1863-ին, Թիֆլիսում:

1863-77-ին ԳԵՎՈՐԳ ՉՄՇԿՅԱՆը պայքարել է գեղարվեստական բարձրարժեք խաղացանկի, ռեալիստական ուղղության և բեմը արդի հասարակական խնդիրներին ծառայեցնելու համար, համագործակցել Գ. Սունդուկյանի հետ, դարձել նրա պիեսների առաջին բեմադրողն ու գլխ. դերակատարը:

Նա առաջինն է կապ ստեղծել արևելահայ և արևմտահայ թատրոնների միջև, թատերական գործունեություն ծավալել արևելահայ գավառներում:

ԳԵՎՈՐԳ ՉՄՇԿՅԱՆը աջակցել է «Մշակ» թերթի հիմնադրմանը:

Հեղինակ է քննադատ-տեսսական հոդվածների, թարգմանությունների (Շեքսպիրի «Թիմոն Աթենացի», «Օթելլո», Հյուգոյի «Անջելո» և այլն):

Լավագույն դերերից են՝ Վարդան (Հ. Կարենյանի «Վարդան Մամիկոնյաև կամ Վարդանանց պատերազմ»), Մասիսյան, Պեպո, Օսեւի (Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», «Քանդած օջախ»), Վիխորև (Ա. Օստրովսկու «Ուրիշի սահնակը մի նստիր»), Պետրուչչո, Շայլոկ (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», «Վենետիկի վաճառականը»), Կարլ Մոոր (Շիլլերի «Ավազակներ») և այլն, որոնց բնորոշ էին կերպարի բնութագրական գծերի ճշմարտացի անձնավորումը, տիպական հատկանիշների հստակությունը, բարոյագաղափարական դիրքի որոշակիությունը:

Երկեր.
Իմ հիշատակարանը (տեքստը պատրաստել և ծանոթագրել է Ս. Մեփքսեթյանը), Ե., 1953:

Գրակ.
Հարությունյան Ս., Գևորգ Չմշկյան, Ե., 1960:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3921
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԳԵՎՈՐԳ ՉՄՇԿՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135264151083000992_Gevorg_Chmshkyan_1.jpg

    Դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ: Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից և առաջատարը:

    ԳԵՎՈՐԳ ՉՄՇԿՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

© "5165m" studio
top
top
font
color
bott