GEVORG RUSYUGLYAN VARDAPET / ԳԵՎՈՐԳ ՌՈՒՍՅՈՒԳԼՅԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ
Նույն ինքը՝ Թադևոս Պողոսյան
Եկեղեցական, հասարակական գործիչ:
Ծնվ. 1829թ., Ֆիլիպոպոլիս (այժմ՝ Պլովդիվ՝ Բուլղարիայում):
Մահ. 1893թ., Ֆիլիպոպոլիս:
Վարդապետ է ձեռնադրվել 1875-ին:
Պատրիարքարանի տեղապահ (1884), Կեսարիայի վիճակի առաջնորդ (1886):
Մեծ դեր է խաղացել 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի կնքման շուրջ ռուսների հետ բանակցությունների ժամանակ:
Ն. Վարժապետյանի հրահանգով հանդիպումներ է ունեցել ռուս դիվանագետների հետ, կազմակերպել Բալկանյան ռազմաճակատի հրամանատար մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչի ընդունելությունը Կ. Պոլսի հայկական եկեղեցում, կազմել և դիվանագետ Ն. Իգնատևին է ներկայացրել «ազգային ինքնօրինության» ծրագիրը, որը Սան Ստեֆանոյի պայմանագրի՝ հայերին վերաբերող 16-րդ հոդվածի նախնական տարբերակն էր:
Ն. Վարժապետյանի հրաժարականի ժամանակաշրջանում ԳԵՎՈՐԳ ՌՈՒՍՅՈՒԳԼՅԱՆը վարել է պատրիարքարանի փոխանորդությունը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |