ԳՅՈՒՏ Ա ԱՐԱՀԵԶԱՑԻ
Հայտնի է նաև՝ Ոթմսեցի, սուրբ Գյուտ Արահեգացի
Ծնվ. մոտ 400թ., գ. Արահեզ (Տայքի նահանգ):
Մահ. 478թ., ամփոփվել է Ոթմուս գյուղում (Վանանդի գավառ):
Ամենայն հայոց կաթողիկոս 461-ից:
Հաջորդել է Մովսես Ա Մաևազկերտցուն:
Եղել է Սահակ-Մեսրոպյան կրտսեր աշակերտներից:
Կարգվել է Վանանդի եպիսկոպոս (նստավայրը՝ գ. Ոթմուս):
462-ին շուքով դիմավորել, Վաղարշապատի Կաթողիկե եկեղեցում օրհնել ու փառաբանել է Ավարայրի ճակատամարտի (451) մասնակից, պարսկական գերեվարությունից վերադարձած նախարարներին: Հաստատել և եկեղեցական Տոնացույց է մտցրել Ավարայրի նահատակների հիշատակի օրը՝ իբրև Վարդանանց տոն:
Ձեռնամուխ է եղել եկեղեցական բարենորոգումների, պայքարել է նեստորականության դեմ:
Նրա խնդրանքով Դավիթ Անհաղթը, ի պաշտպանություն ուղղափառ վարդապետության, գրել է «Բարձրացուցէք» սկսվածքով ներբողը:
Գադիշո Խոռխոռունու կողմից ամբաստանվել է՝ իբրև տերությանն անհավատարիմ, ինչի համար Սասանյան Պերոզ թագավորի հրամանով 471-ին կանչվել է Տիզբոն, զրկվել հայրապետական իշխանությունից և աքսորվել:
Հայերի ընդվզումից անհանգստացած՝ արքունիքը հարկադրված ԳՅՈՒՏ Ա ԱՐԱՀԵԶԱՑուն ազատ է արձակել:
Վերադարձել է հայրենիք, հաստատվել Ոթմուսում:
Կաթողիկոսական գահին ԳՅՈՒՏ Ա ԱՐԱՀԵԶԱՑուն հաջորդել է Հովհաննես Ա Մանդակունին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


