GURGEN - BAXDASAR MALYAN / ԳՈՒՐԳԵՆ - ԲԱՂԴԱՍԱՐ ՄԱԼՅԱՆ
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ:
Ծնվ. 1873թ. գ. Վերին Ագուլիս (Գողթան գավառ):
Մահ. 1899թ., գ. Ցրոնք (Մշո գավառ), թաղված է Մուշի Ս. Մարինե թաղի գերեզմանատանը:
ՀՀԴ կուսակցության անդամ:
1894-96-ին ծառայել է ռուսական բանակում:
1897-ի հուլիսին Վազգենի խմբի (40 հոգի) կազմում անցել է Վան, մասնակցել Բերկրիում, Սպահան լճի մոտ քրդերի դեմ տեղի ունեցած կռիվներին:
Խլաթում ձեռնամուխ է եղել ընդհանուր ապստամբության կազմակերպման աշխատանքներին, համագործակցել Հրայրի հետ:
Բիթլիսում կազմակերպել է ոստիկանապետ Հիլմիի ահաբեկումը:
Քաջությամբ աչքի է ընկել 1896-ի Գետի և 1898-ի Կոփի կռիվներում:
ԳՈՒՐԳԵՆը բացառել է վաղաժամ հայդուկային շարժումները և ժողովրդին զինելով՝ նախապատրաստել է ընդհանուր ապստամբության:
Ցրոնք գյուղում հայդուկների հետ կազմակերպչական հարցերի շուրջ բանակցելիս մատնությամբ պաշարվել է, զոհվել անհավասար կռվում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |