ԳՈՒՐԳԵՆ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
Ռազմական գործիչ,
զորավար,
ԽՍՀՄ ԶՈՒ գեներալ-մայոր (1971):
Հայկական բանակի գեներալ-գնդապետ (1996):
Ծնվ. 05.06.1926թ., գ. Մեծ Արագյալ (Վրաստաևի Նինո-ծմինդայի շրջան):
Ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը (1947),
Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիան (1961),
ԳՇ ակադեմիային կից կատարելագործման բարձրագույն հրամանատարական և օպերատիվ դասընթացները (1976, 1978):
1947-87-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում:
Բաքվի 259-րդ դիվիզիայի, Լենքորանի, ապա՝ Կիրովաբադի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար, նույն դիվիզիայի փոխհրամանատար, Սիբիրի զինվորական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, ԽՍՀՄ Եվրոպայի զորամիավորման հարավային խմբավորման զորքերի (Բուդապեշտ) շտաբի պետի, Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի (Դոնի Ռոստով) հրամանատարի տեղակալ:
1991-ին՝ Հայաստանի Պաշտպանության կոմիտեի,
1991-92-ին՝ ՀՀ ԶՈՒ գլխ. շտաբի պետ,
1992-93-ին՝ ՀՀ պաշտպանության առաջին փոխնախարար,
1993-ից՝ ՀՀ նախագահի խորհրդական-գլխ. ռազմական տեսուչ:
1991-94-ին մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտերի պլանների մշակման աշխատանքներին,
անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Շուշիի, Լաչինի Մարդասիրական միջանցքի բացման, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները:
Ղեկավարել է Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմագործողության պլանի մշակման աշխատանքները:
Մեծ ավանդ ունի ՀՀ բանակի կազմավորման և հետագա կատարելագործման մեջ:
Պարգևատրվել է.
ԽՍՀՄ բազմաթիվ,
ՀՀ (1998) և ԼՂՀ (2000) 1-ին աստիճանի Մարտական խաչ,
Հայ եկեղեցու Սուրբ Ներսես Շնորհալի (2004) շքանշաններ,
ՀՀ Աժ պատվոգիր (2005),
ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ (2005):
Գրակ.
Այվազյան Հ.Մ., Հաղթանակած բանակի գեներալը, Ե., 2001:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |