ԳՈՒՐԳԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ
Քիմիկոս-օրգանիկ:
Քիմիական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր(1957),
ՀԽՍՀ ԳԱ թդթակից անդամ (1968):
ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1961):
Ծնվ. 20.06.1906թ., Թիֆլիս:
Մահ. 18.12.1973թ., Երևան:
Ավարտել է ԵՊՀ (1929) և ՀՊՄԻ (1933):
1956-ից աշխատել Է ՀԽՍՀ ԳԱ ՆՕՔԻ-ում,
1959-73-ին՝ բաժանմունքի վարիչ,
1944-51-ին՝ ՀԽՍՀ ԳԱ ֆիզմաթ, բնական և տեխ. գիտությունների բաժանմունքի գիտ. քարտուղար:
Աշխատանքները վերաբերում են Էթիլենային կապի ռեակցիոնունակության վրա արոմատիկ տեղակալիչների ազդեցությանը:
Վինիլային տիպի քլորիդների ծծմբաթթվային հիդրոլիզով ստացել է բազմակորիզ հիդրոարոմատիկ կետոններ, մորֆինի ածանցյալներ, նոր ալկալոիդներ, տրանկվիլիզատորային հատկությամբ օժտված մի շարք միացություններ:
«Հայկական քիմիական ամսագրի» պատասխանատու խմբագիր (1963-73):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


