GURGEN JANIBEKYAN (TER-XACHATRYAN) JANIBEKI / ԳՈՒՐԳԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ (ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ) ՋԱՆԻԲԵԿԻ
Դերասան:
ՀԽՍՀ (1938), ԽՍՀՄ (1967) ժողովրդական արտիստ:
Ծնվ. 18(30).05.1897թ., Երևան:
Մահ. 27.09.1978թ., Երևան:
Կ.Գ. Ջանիբեկյանի հայրը:
Ավարտել է Երևանի ուսուցչական սեմինարիան (1917):
1917-20թթ-ին մասնակցել է Մ. և Ա. Գարագաշների օպերետային, Զարիֆյան-Աբելյան խմբերի ներկայացումներին:
1922թ-ին՝ Ա. Խարապանի շրջիկ թատրոնի,
1922-23-ին՝ Ա. Արմենյանի թատերախմբի (Ալեքսանդրապոլ),
1923-24-ին՝ Թիֆլիսի Հայ դրամայի,
1924-ից՝ Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվ.) դերասան (1965-67թթ-ին՝ նաև տնօրեն),
1940-1949թթ-ին՝ ՀԹԸ նախագահ:
1947-49-ին դասավանդել է ԵԹԻ-ում:
Լավագույն դերերից են՝ Բագրատ (Շիրվանզադեի «Պատվի համար»), Գրիգոր աղա (Վրթ. Փափազյանի «Ժայռ», նաև կինոյում, 1973), Մարգար (Ա. Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Վասկա Պեպել (Գորկու «Հատակում»), Իվան Գոռլով (Կոռնեյչուկի «Ռազ-մաճակատ»), Գաև (Չեխովի «Բալի այգին»), Վառավին (Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ»), Սոլոմոն (Միլլերի «Գինը»), Օթելլո, Համլետ (Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ») և այլն:
Մասնակցել է բազմաթիվ ռադիոբեմադրությունների:
Նկարահանվել է կինոյում («Զանգեզուր», 1938, «Ամպրոպի արահետով», 1956, «Սարոյան եղբայրներ», 1968, «Հնձան», 1973, բոլորը՝ Հայֆիլմ):
ԳՈՒՐԳԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆի արվեստին բնորոշ էր կերպարի սոցիալ-կենցաղային ճշգրիտ, մանրամասն և ցայտուն վերարտադրությունը:
Խորհրդահայ բեմում «հակառակորդ» ամպլուայի անփոխարինելի դերակատար էր:
Հեղինակ է «Բարեկամներիս մասին» (1965), «Իմ աշխարհից» (գիրք 1, 2, 1977, 1980) հուշերի, գրքերի, հոդվածների:
ԳՈՒՐԳԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆի անունով կոչվել է փողոց Երևանում:
Պարգևատրվել է.
ԽՍՀՄ Պետական մրցանակով (1952):
* * * *
«Գուրգենն իբրև արտիստ կանգնած է մեր բեմական արվեստի գլխավոր սյունաշարում՝ Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Ավետ Ավետիսյանի և նրանց հավասարների կողքին: Առանց Գուրգեն Ջանիբեկյանի, դժվար է պատկերացնել Սունդուկյանի թատրոնն իր շողշողուն պատմությամբ»:
Նաիրի Զարյան, գրող
* * * *
«Ոչ ոք այնքան հայ չէ բեմում, որքան Գուրգենը»:
Վահրամ Փափազյան, դերասան
* * * *
Գրակ.
Գուրգեն Ջանիբեկյան, Ալբոմ-ժող. (կազմ. Լ խմբ.՝ Լ. Սամվելյան), Ե., 1970:
Սարուխանյան Ս., Գուրգեն Ջանիբեկյան, Ե., 1972:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |
-
ԳՈՒՐԳԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=13530820609671119_gurgen_janibekyan_1.jpgԴերասան: ՀԽՍՀ (1938), ԽՍՀՄ (1967) ժողովրդական արտիստ:
-
ԳՈՒՐԳԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=135308214887103979_gurgen_janibekyan_2.jpgԴերասան: ՀԽՍՀ (1938), ԽՍՀՄ (1967) ժողովրդական արտիստ:
-
ԳՈՒՐԳԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=135308214875742975_gurgen_janibekyan_3.jpgԴերասան: ՀԽՍՀ (1938), ԽՍՀՄ (1967) ժողովրդական արտիստ:
-
ԳՈՒՐԳԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=135308214890637969_gurgen_janibekyan_4.jpgԴերասան: ՀԽՍՀ (1938), ԽՍՀՄ (1967) ժողովրդական արտիստ:
-
ԳՈՒՐԳԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=135308214844878397_gurgen_janibekyan_5.jpgԴերասան: ՀԽՍՀ (1938), ԽՍՀՄ (1967) ժողովրդական արտիստ:
-
ԳՈՒՐԳԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=135308214826365767_gurgen_janibekyan_6.jpgԴերասան: ՀԽՍՀ (1938), ԽՍՀՄ (1967) ժողովրդական արտիստ:
-
ԳՈՒՐԳԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=135308214882476041_gurgen_janibekyan_7.jpgԴերասան: ՀԽՍՀ (1938), ԽՍՀՄ (1967) ժողովրդական արտիստ: