ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ ԵՐԵՄԻԱՅԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Հանրային գործիչ
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Հրապարակախոս, գրաքննադատ, հաս. գործիչ, տնտեսագետ:

Ծնվ. 27.02.1845թ., Մոսկվա:
Մահ. 19(31).12.1892թ., Թիֆլիս:
Ե. Գ. Արծրունու որդին, Ա.Ե. Արծրունու եղբայրը:

Ավարտել է Թիֆլիսի ռուս. գիմնազիան (1863), Հայդելբերգի համալսարանը (1869)՝ ստանալով քաղաքատնտեսության և փիլիսոփայության դոկտորի գիտ. աստիճան:

1865-70-ին թղթակցել Է «Մեղու Հայաստանի», «Հայկական աշխարհ» պարբ-ներին:
1872-92-ին` «Մշակ» թերթի հիմնադիր-խմբագիր:
Ա. հայ ազատական գաղափարախոսության ներկայացուցիչներից էր: Ազգ. առաջադիմության տեսանկյունից վտանգավոր համարելով օտարերկրյա կապիտալի մուտքը Այսրկովկաս՝ առաջարկել է տեղ. միջոցներով հիմնել բաժնետիր. ընկերություններ, փոխօգնության գանձատներ:
Պայքարել է հանուն բուրժուադեմոկրատ. բարեփոխումների, ժողովրդի կրթության, լուսավորության, կնոջ իրավահավասարության:
Եռանդուն մասնակցություն է ցուցաբերել սուլթան, բռնապետության դեմ ռեալիզմի նոր սահմանում՝ Ելնելով տիպականության, տիպ-կերպարի այն ժամանակվա ըն-դունված ըմբռնումից:
Ըստ ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆու՝ տիպը բազմաթիվ անհատականությունների ընդհանրացման արդյունք է, որը ներառում է հոգեբանությունների և բնավորությունների տիպական միջինը:
Հանդես է եկել Նիոբե, Ասիացի, է. Շատիրավացի գրակ. կեղծանուններով:

Երկեր.
Թիւրքաց հայերի տնտեսական դրութիւնը, Թ., 1894:
Աշխատութիւններ, հ. 1 (1865-1871), Թ„ 1904:
Восточный вопрос, Тифлис, 1876.

Գրակ.
Լեո, Գրիգոր Արծրունի, Երկ. ժող., հ.6, Ե., 1987:
Հակոբյան Գ.Վ., Գրիգոր Արծրունու էսթետիկական հայացքները, տես Հայ էսթետիկական մտքի պատմությունից (հետազոտությունների ժող.), գիրք 1, Ե., 1974:
Թովմասյան Ն. Ռ., Թամրազյան Հ. Հ., Պապիկյան Գ.Թ., Հայ տնտեսագիտական մտքի պատմությունից, Ե., 1988:
կազմակերպվող հայ ազա- տագր. պայքարի խմբակների և կազմակերպությունների աշխատանքներին, նյութ, և բարոյական աջակցություն ցույց տվել նրանց: Արմ. Հայաստանի ազատագրության հույսը կապել Է Ռուսաստանի ռազմ, օգնության, ինչպես նաև ժող. ապստամբության հետ: Գրել Է հուշագրություններ, «Էվելինա» (1891) վեպը, պատմվածքներ, ակնարկներ, ֆելիետոններ: Հանդես է եկել նաև գրականությունն ու թատրոնը վերափոխող առաջարկներով: Տվել է

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5236
Կարծիքներ և մեկնաբանություններ
Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott