ԳՐԻԳՈՐ Բ ՎԿԱՅԱՍԵՐ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կրոնական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Ավազանի անունը՝ Վահրամ:

Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1105թ., Քեսուն, ամփոփվել է Կարմիր վանքում (Լեռնային Կիլիկիա):

Ամենայն հայոց կաթողիկոս 1066-ից:

Գրիգոր Մագիստրոս Պահլավունու որդին:

Հիմնադիրն է Պահլավունի կաթողիկոսական տան, որի ներկայացուցիչները գահակալել են 137 տարի:

Հաջորդել է Խաչիկ Բ Անեցուն:

Հոր մահից հետո փոխարինել է նրան Միջագետքի դուքսի պաշտոնում (1059), սակայն շատ չանցած՝ դարձել է վանական:

Կաթողիկոս է ձեռնադրվել Փոքր Հայքի Ծամնդավ բերդաքաղաքում (ԳՐԻԳՈՐ Բ ՎԿԱՅԱՍԵՐի օրոք՝ կաթողիկոսանիստ):

Տարբեր տարիներ աթոռակից է նշանակել Գևորգ Լոռեցուն (1066-72), Բարսեղ Ա Անեցուն:

1076-ին մերժել է Փիլարտոս Վարաժնունու՝ հայրապետական աթոռը Փառիսոս փոխադրելու առաջարկը և թույլատրել նրան կաթողիկոսություն հիմնել Հոնի բերդաքաղաքում (Մարաշի մոտ):

ԳՐԻԳՈՐ Բ ՎԿԱՅԱՍԵՐը եղել է Կ. Պոլսում (1066 և 1072), Եգիպտոսում (1074 և 1085) և Երուսաղեմում, որի գրավման ժամանակ (1099) օժանդակել է խաչակիրներին:

Եգիպտոսում նրան մեծ պատվով ընդունել է Մուսթանսիր խալիֆան:

ԳՐԻԳՈՐ Բ ՎԿԱՅԱՍԵՐն իր եղբորորդուն՝ Գրիգոր Պահլավունուն, ձեռնադրել է եպիսկոպոս և նշանակել Եգիպտոսի հայոց առաջնորդ:

Հայտնի է 1102-ին Ծռազատկի կապակցությամբ գրված ԳՐԻԳՈՐ Բ ՎԿԱՅԱՍԵՐի «Թուղթը»:

Նրա մեկենասությամբ Կիրակոս մեկնիչը հունարենից հայերեն է թարգմանել բազմաթիվ վարքագրական և հայրաբանական երկեր (այստեղից՝ «Վկայասեր» մականունը):

Իր գրած «Տօնամակ» ժողովածույում փորձել է Հովհաննես Սարկավագի անշարժ տոմարի հաստատման հետ կապված կայուն օրեր սահմանել:

ԳՐԻԳՈՐ Բ ՎԿԱՅԱՍԵՐի կաթողիկոսության շրջանում սերտացել են Հայ եկեղեցու փոխհարաբերությունները Ասորի Հակոբիկ, Հույն և Հռոմի եկեղեցիների հետ, որը շարունակվել է հաջորդ Պահլավունիների կողմից:

Կաթողիկոսական գահին ԳՐԻԳՈՐ Բ ՎԿԱՅԱՍԵՐին հաջորդել է Բարսեղ Ա Անեցին:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5289
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky) Արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում «սյուռալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորողը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott