GRIGOR BAKURYAN / ԳՐԻԳՈՐ ԲԱԿՈՒՐՅԱՆ
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1086թ.:
Բյուզանդացի ռազմական և քաղաքկան գործիչ:
Սերել է Տայքի հայ քաղկեդոնական հայտնի տոհմից:
1064-ին ուղարկվել է Անի՝ օգնելու Բագրատ Վխկացուն՝ հետ մղելու սելջուկյան թուրքերի հարձակումը, սակայն նրանց չի հաջողվել պաշտպանել Անին:
1072-74-ին եղել է Իբերիա բանակաթեմի, ապա Մակեդոնիայում՝ Սմոլենների բանակաթեմերի կառավարիչը:
1081-ին աջակցել է Ալեքսիոս Կոմնենոսին՝ կայսր դառնալու, և ստացել Բյուզանդիայի արևմուտքի բոլոր զորքերի գլխավոր հրամանատարությունը՝ կրելով մեծ դոմեստիկոսի պատվանունը:
Սպանվել է պավլիկյանների և պեչենեգների միացյալ ուժերի դեմ մարտում:
1083-ին Թրակիայում վրացիների և քաղկեդոնական հայերի համար վանք է հիմնել, գրել վերջինիս կանոնադրությունը, որը XI դ. Բյուզանդիայի և հարակից երկրների պատմության կարևոր սկզբնաղբյուր է:
Երկեր.
Типик Григория Пакуриана, введение, пер. и комментарий В.А. Арутюновой-Фиданян, Е., 1978.
Գրակ.
Մաթեոս Ուռհայեցի, ժամանակագրություն, Ե., 1991:
Հարությունով Վ. Ա., Գրիգոր Պակուրիանը (Բւսկուրյանը) և Պետրիծոնում վանք հիմնելու նրա նպատակները,տես «Մառը և հայագիտության հարցերը» գրքում, Ե., 1968:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |