ԳՐԻԳՈՐ ԲԱՂՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
Ծնվ. 31.03.1912թ., գ. Խաչակապ (այժմ՝ Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում):
Մահ. 27.09.1965թ., Գրոդնո (Բելոռուսիա), թաղված է Երևանում:
Խորհրդային Միության հերոս (29.06.1945), գեներալ-մայոր (1963):
Ավարտել է «Վիստրել» սպայական դասընթացները (1943), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. (1948), ԳՇ
(1954) ռազմական ակադեմիանները:
Հայրենական պատերազմին (1941-45) մասնակցել է Ուկրաինայում (Զապորոժիեի շրջ.) մղված պաշտպանական մարտերին, Ստալինգրադի ճակատամարտին:
1943-ին, որպես հրաձգային գնդի հրամանատար,
մասնակցել է 4-րդ ուկր. ռազմաճակատում մղված մարտերին (Կամենեց-Պոդոլսկ, Ստանիսլավ քաղաքների ազատագրմանը, Դեսնայի գետանցմանը ևև):
Հերոսի կոչման արժանացել է Չեխոսլովակիայի Օլոմոուց ք-ի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար:
Հետպատերազմյան տարիներին եղել է դիվիզիայի հրամանատար, ռազմ. օկրուգի հրամանատարի տեղակալ:
ԳՐԻԳՈՐ ԲԱՂՅԱՆի անունով է կոչվել Երևանի № 141 դպրոցը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


