GRIGOR GEZYAN (Kyozeyan) - BULXARACI GRIGOR / ԳՐԻԳՈՐ ԳԵԶՅԱՆ (Կյոզեյան) - ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ԳՐԻԳՈՐ
Ծննդյան թիվն անհայտ է, Կարին:
Մահ. 1922թ., Կ. Պոլիս:
Հայ ազգ-ազատագրական շարժման մարտիկ:
Փոքր տարիքում ծնողների հետ գաղթել է Բուլղարիա:
Երիտասարդ հասակում եկել է Արլ. Հայաստան. Ալեքսանդրապոլում, Հառիճում և Գանձակում զբաղվել է զինագործությամբ:
Խուսափելով ցարական իշխանությունների հետապնդումից՝ տեղափոխվել է Ղարաբաղ, ապա՝ Վան:
1915-ի Վանի հերոսամարտի ժամանակ (ապրիլ-մայիս) եղել է զինվորական մարմնի անդամ, մասնակցել թուրքական հրոսակախմբերի դեմ մարտական գործողություններին, ձուլել 3 թնդանոթ, պատրաստել ռումբեր:
Վանի առաջին (1915) և երկրորդ (1916) գաղթերի ժամանակ չի հեռացել քաղաքից, շարունակել է պայքարը՝ լինելով նախ զինվորական կոմիսար, ապա՝ ոստիկանապետ:
1918-ի մարտի 21- ին, որպես զինվորական մարմնի ներկայացուցիչ, ստորագրել է Վանից հայերի վերջնական գաղթի հրամանը, այդ խմբի հետ եկել Թիֆլիս, այնտեղից անցել է Երևան, ապա՝ Կ. Պոլիս:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |