ԳՐԻԳՈՐ ԳՌԶԻԿ, Այրիվանեցի
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
VII—VIIIդդ. գիտնական, հոգևոր երաժշտության երգիչ-կատարող:
Ստեղծագործել է Այրիվանքում:
Աշխատակցել է Ստեփանոս Սյունեցի Երկրորդին, նրա հետ մեկնել Աթենք, ուսումնասիրել Աստվածաշունչը և նրա մեկնությունները, ծանոթացել փիլիսոփայական հին և նոր ուսմունքներին:
Կ. Պոլսում շփվել է ժամանակի բյուզանդացի հայտնի բանաստեղծ-երաժիշտների հետ, հունարենից թարգմանել Դիոնիսոս Արիոպագացու, Նեմեսիոսի, Գրիգոր Նյուսացու և այլոց աշխատությունները:
Եղանակել է գիշերային ժամի «Օրհնեսցուքը», «Ճրագալույցի» երգեր, ամենայն հավանականությամբ՝ հայկական առաջին «մեղեդիները», «առաւոտերգերը» և նման շատ կցուրդներ:
Նրա երգերի գրական հիմքը Դավթի սաղմոսներն են:
ԳՐԻԳՈՐ ԳՌԶԻԿի գործերը ամփոփվել են ավելի ուշ կազմված Մանրուսում (Խազգիրք) ժողովածուներում:
Գարկ.
Թահմիզյան Ն., Գրիգոր Գռգիկը և հայ-բյուզանդական երաժշտական կապերը, ԲԵՀ, 1968, № 3:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


