ԳՐԻԳՈՐ Դ ՏՂԱ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կրոնական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Ծնվ. մոտ 1124թ.:
Մահ. 1193թ.: Ամփոփվել է Դրազարկի վանքի գերեզմանատանը (Կիլիկիայի հս-արլ-ում):

Ամենայն հայոց կաթողիկոս 1173-ից:

Հաջորդել է հորեղբորը՝ Ներսես Դ Կլայեցուն (Ներսես Շնորհալի):

Պահլավունիների կաթողիկոսական (1066-1203) տոհմից, Ներսես Շնորհալու ավագ եղբոր՝ Վասիլի որդին:
Ուսանել է Հռոմկլայի կաթողիկոսարանում:
Երիտասարդ հասակում ձեռնադրվել է եպիսկոպոս, եղել Ներսես Շնորհալու օգնականն ու տեղակալը: Օժանդակել է Կիլիկյաև Հայաստանի իշխանապետ Լևոն Բ-ին՝ նրա քաղաքական ծրագրերն իրականացնելու գործում:
1165-73-ին մասնակցել է հայ-բյուզանդական եկեղեցիների բանակցություններին, որոնց առիթով հիշատակվում է բյուզամդական աստվածաբան Թեորիանոսի Տրամախոսություններում:
Գահակալության տարիներին շարունակել է բանակցություններն՝ ուղղված երկու եկեղեցիների միությանը, ինչը հանդիպել է արևելյան վարդապետների դիմադրությանը, մասնավորապես Գրիգոր Տուտեորդին խիստ մեղադրական նամակով դատապարտել է կաթողիկոսի միավորիչ ջանքերը:
Հայոց եկեղեցու և հայ ժողովրդի քաղաքական ինքնուրույնությունը վերացնելու նպատակով բյուզանդական կողմը պահանջել է ընդունել Քաղկեդոնի ժողովի (451) որոշումները, ծիսակատարության հունական ձևերը և կաթողիկոսի նշանակումը կայսեր հավանությամբ:
ԳՐԻԳՈՐ Դ ՏՂԱն 1178-ին Հռոմկլայում գումարել է համահայկական եկեղեցական ժողով (մասնակցել են 33 հոգի), որը մերժել է եկեղեցիների միավորման բյուզանդական պայմանները:
ԳՐԻԳՈՐ Դ ՏՂԱն, բացի դավանական, միջեկեղեցական և ներեկեղեցական խնդիրներ բովանդակող թղթերից ու նամակներից (թվով 7), հեղինակել է չափածո գործեր, զարգացրել է հաս-քաղաքական պոեզիան, ավելի ընդարձակել միջնադարյան ողբերի ժանրի շրջանակները, հավաքել է արժեքավոր ձեռագրեր և գրքեր՝ Կիլիկիայի վարդապետարանների և դպրատների գրադարանները հարստացնելու համար:
Նրա հովանավորությամբ են ստեղծվել Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւնը», Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», Ներսես Լամբրոևացու և այլոց մի շարք երկեր:
Կաթողիկոսական գահին ԳՐԻԳՈՐ Դ ՏՂԱ-ին հաջորդել է Գրիգոր Ե Քարավեժը:

Երկեր.
Նամականի, Վնտ., 1865:
Բանաստեղծություններ և պոեմներ (աշխաաասիր. Ա. Մնացականյանի), Ե., 1972:

Գրակ.
Հակոբյան Գ., Գրիգոր Տղա, «Էջմիածին», 1964, № 12, 1965, № 1, № 5-10, 1966, № 2-4:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5684
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԻՆԵՎԱՆ ՈՊԱՆՅԱՆ ՄԻՍԱԿԻ Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (22.02.1944, 1945-ի սկիզբ, 05.05.1945), սերժանտ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott