ԳՐԻԳՈՐ Ե ՔԱՐԱՎԵԺ
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1194թ., ամփոփվել է Դրազարկի վանքի գերեզմանատանը (Կիլիկիայի հս-արլ-ում):
Ամենայն հայոց կաթողիկոս 1193-ից:
Հաջորդել է Գրիգոր Դ Տղային:
Պահլավունիների կաթողիկոսական (1066- 1203) տոհմից:
Նրա ընտրությունը պաշտպանել է բուն Հայաստանի հս-արլ. շրջանների հոգևորականությունը, որը դեմ էր ծիսական և դավանական նորամուծություններին:
Վարել է Հայ եկեղեցու անկախությունը և ավանդական դիմագիծը պահպանելու հակաբյուզանդական քաղաքականություն:
Ամբաստանվել է հակառակորդներից, ապա Լևոն Բ-ի հրամանով ձերբակալվել և ուղարկվել Կոպիտառ բերդը:
Լևոն Բ թուղթ է գրել Հայաստանի հոգևորականներին՝ նրանց կարծիքն իմանալու համար, սակայն, մինչ պատասխան ստանալը, կաթողիկոսին գտել են բերդի պարիսպների մոտ անշնչացած ընկած (այդտեղից էլ՝ Քարավեժ մականունը):
Կաթողիկոսական գահին ԳՐԻԳՈՐ Ե ՔԱՐԱՎԵԺին հաջորդել է Գրիգոր Զ Ապիրատը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


