GRIGOR Z APIRAT / ԳՐԻԳՈՐ Զ ԱՊԻՐԱՏ
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1203թ., Սիս, ամփոփվել է Արքակաղին վանքում (Կիլիկիա):
Ամենայն հայոց կաթողիկոս 1194-ից:
Հաջորդել է Գրիգոր Ե Քարավեժին:
Պահլավունիների կաթողիկոսական (1066-ից) տոհմի վերջին գահակալը:
Ներսես Շնորհալու Շահան եղբոր որդին:
Երիտասարդ տարիքում եղել է զինվորական, ապա՝ Տարսոնի, Լամբրոնի և Կեսարիայի արքեպիսկոպոսը:
Կաթողիկոս է ընտրվել ծեր հասակում՝ Լևոն Բ-ի հովանավորությամբ:
Հարել է Ներսես Լամբրոնացու գլխավորած եկեղեցաքաղաքական խմբակցությանը:
Այդ պատճառով Հայաստանի հս-արլ. շրջանների հոգևորականությունը, դեմ լինելով նրա ընտրությանը, կաթողիկոս է հռչակել Բարսեղ Անեցուն (Բարսեղ Ա Անեցու եղբոր որդուն), որով կաթողիկոսական աթոռը բաժանվել է երեք մասի (Հռոմկլայի, Անիի և Աղթամարի):
1198-ի հունվարի 6-ին Տարսոնի Ս. Սոֆիա մայր տաճարում ԳՐԻԳՈՐ Զ ԱՊԻՐԱՏը Կիլիկիայի հայոց թագավոր է օծել Լևոն Բ-ին, աջակցել նրան պետական իշխանության ամրապնդման գործում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |