ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ ԽԱՉԻԿԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Թուրքիա

Գրող, հրապարակախոս, փաստաբան-իրավագետ, հաս-քաղ. գործիչ:

Ծնվ. 26.06.1861թ., Կ. Պոլիս:
Մահ. 1915թ., Մեծ եղեռնի զոհ:

Ավարտել է Կ. Պոլսի ֆրանս. երկու բարձրագույն ուս. Հաստատություն՝ ստանալով երկրաչափի (1879) և իրավաբանի (1882) մասնագիտություններ:
Դեռևս պատանի՝ ընտրվել է Ասիական ընկերության նախագահ, մասնակցել Հայոց միացյալ ընկերության գործունեությանը:
1883թ-ից զբաղվել է փաստաբանությամբ, միաժամանակ իրավագիտություն դասավաևդել Կ. Պոլսի համալսարանում:
1895-96-ի հայկական կոտորածների օրերին հանդես է եկել հայ քաղաքական ամբաստանյալների, դրանից առաջ՝ զեյթունցի հայերի, իսկ 1905- ին՝ մի բուլղար հեղափոխականի պաշտպանությամբ:
Քաղ. ակտիվության համար զրկվել է փաստաբանությամբ զբաղվելու իրավունքից:
1908-ին մեկնել է Փարիզ, իսկ երիտթուրքերի պետական հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս:
1908-ին ընտրվել է օսմանյան խորհրդարանի անդամ և Ազգային ժողովի երեսփոխան:
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊը քաղաքացիական բացառիկ արիություն է դրսևորել Ադանայի կոտորածի (1909) ժամանակ, իսկ 1911-ին հուշագիր ուղարկել թուրք վարչապետին՝ պահանջելով վերջ տալ հայերի նկատմամբ իթթիհատական կառավարության համիդյան մեթոդներին:
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊն հրատարակել է իրավագիտական երկու (1908-ին՝ Փարիզում՝ ֆրանս., 1909-ին՝ Կ. Պոլսում՝ թուրք.), իսկ 1913-ին Փարիզում Մարսել Լեար ծածկանունով՝ «Հայկական հարցը վավերագրերի լույսի տակ» (ֆրանս.) աշխատությունները:
1892-93-ին Հ. Ասատուրի հետ հրատարակել է «Մասիս» գրական հանդեսը,
1898-ին Սիպիլի և Հ. Ասատուրի հետ՝ համանուն թերթը:
Աշխատակցել է «Հայրենիք», «Արևելք», «Ազատամարտ » և այլ պարբերականների:
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊը բազմաժանր գրող է (բանաստեղծություն, վեպ, նորավեպ, գրական դիմանկար, ակնարկ, հրապարակախոսություն):
Ճանաչում է ձեռք բերել «Անհետացած սերունդ մը» (1887) իրապաշտական վեպով:
Հատկապես ուշագրավ են ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊի նորավեպերը, որոնք լույս են տեսել Երեք ժողովածուներով՝ «Խղճմտանքի ձայներ» (1909), «Կեանքը ինչպէս որ է» և «Լուռ ցաւեր» (երկուսն էլ՝ 1911), որոնցում ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊը կերտել է բազմաթիվ իրապաշտական կերպարներ, բացահայտել մարդկային ողբերգության սոցիալական ակունքները («Ճիտին պարտքը», «Մագթաղինեն», «Այրին», «Փոստալը»), սիրո թեման քննել մարդկային երջանկության, բարոյական բարձր արժեքների լույսի ներքո. («Այինկա», «Ռեհան», «Առջի սեր, առջի բարի», «Զաբուղոն», «ճերյան»), անդրադարձել կյանքի և մահվան, մարդու ներաշխարհի անլուծելի առեղծվածներին («Երջանիկ մահը», «Մյուսը», «Կարծեմ թե»):
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊը խոհավերլուծական բացառիկ տաղանդով առարկան, դեպքը, մարդկանց արարքն ու ապրումները դիտարկել է իրենց ներքին կապերի մեջ՝ հասնելով ուրույն կենսափիլիսոփյության («Ժամին բակը», «Թեֆարիկ», «Սառա»):
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊը գրել է զուսպ, դիպուկ լեզվով, փոքր ծավալի մեջ դրել հարուստ բովանդակություն:
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊի ժառանգության կարևոր մասն են կազմում նաև հրապարակախոսական ակնարկները («Չինական նամականի», 1884, «Ուղեւորութիւն մը յիշատակներուս մէջ», 1898-1903 և այլն), քննադատական հոդվածները («Անբարոյական գրականութիւն», 1892, «Նոր լրագրութիւնը», 1892, «Բարոյական կռիւը», 1893) և «Ծանօթ դէմքեր» (1891-1909) գրակամ դիմանկարների շարքը:
1915-ի մայիսի 20-ին ձերբակալվել է և վայրագորեն սպանվել աքսորի՝ Ուրֆայից Դիարբեքիր տանող ճանապարհին:
Երկեր.
Երկ. ժող., հ. 1-2, Ե., 1962:
Երկ. ժող., հ. 1-5, Ե., 2001-04:
Գրականության մասին, Ե., 1973:
Գրակ.
Շահ պազ Ս., Գրիգոր Զօհրապ, Բեյրութ, 1959:
Հյուսյան Մ., Գրիգոր Զոհրապի արվեստը, Ծ., 1964:
Շարուրյան Ա., Գրիգոր Զոհրապի կյանքի Ս գործունեության տարեգրություն, էջմիածին, 1996: Ալեքսանյան Ա., Գրիգոր Զոհրապի կենսափիլիսոփայությունը, Ե., 1997:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 8323
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ Կինոյի և թատրոնի ռեժիսոր, կինոյի նորարար, աշխարհում առաջին գունավոր՝ «Բեքի Շարպ» (1935 թ.) կինոնկարի ստեղծողը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott