ԳՐԻԳՈՐ Ժ ՋԱԼԱԼԲԵԿՅԱՆՑ, Մակվեցի
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1465թ., Էջմիածին:
Ամենայն հայոց կաթողիկոս 1443-ից:
1448-ին աթոռակից է ընտրվել Արիստակեսը:
Հաջորդել է Կիրակոս Ա Վիրապեցուն:
Սերում է ազնվական տոհմից:
ԳՐԻԳՈՐ Ժ ՋԱԼԱԼԲԵԿՅԱՆՑին Տաթևյան դպրոցի սաներից է, եղել է Արտազի եպիսկոպոսը:
Կիրակոս Ա Վիրապեցու օրոք Մայր աթոռում գերիշխող դիրք են գրավել Վասպուրականի հոգևորականները: Դրանից դժգոհ՝ Հայաստանի արլ. գավառների եպիսկոպոսները 1443-ին, դիմելով Երևանի Յաղուբ բեկին, կաթողիկոս են ձեռնադրել ԳՐԻԳՈՐ Ժ ՋԱԼԱԼԲԵԿՅԱՆՑին: Վերջինս վերահաստատել է Մայր աթոռի իրավունքները վանքապատկան գյուղերի վրա:
1460-ին Աղթամարի Զաքարիա կաթողիկոսն ու Սարգիս եպիսկոպոսը կարակոյունլուների տիրակալ Ջահանշահի օգնությամբ վտարել են ԳՐԻԳՈՐ Ժ ՋԱԼԱԼԲԵԿՅԱՆՑին ու Արիստակեսին և տիրացել Էջմիածնի կաթողիկոսությանը: Սակայն 1461-ին ԳՐԻԳՈՐ Ժ ՋԱԼԱԼԲԵԿՅԱՆՑին և Արիստակեսին հաջողվել է վերականգնել իրենց իրավունքները:
Կաթողիկոսական գահին ԳՐԻԳՈՐ Ժ ՋԱԼԱԼԲԵԿՅԱՆՑուն հաջորդել է Արիստակես Բ Աթոռակալը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

