GRIGOR XANJYAN SEPUHI / ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ ՍԵՊՈՒՀԻ
Նկարիչ:
ՀԽՍՀ (1967), ԽՍՀՄ (1983) ժողովրդական նկարիչ:
ԽՍՀՄ գեղ. ակադեմիայի իսկական (1973-91) և ՌԴ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր (1991) անդամ:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990):
Ծնվ. 29.11.1926թ., Երևան:
Մահ. 19.04.2000թ., Երևան:
Ավարտել է ԵԳՈՒ (1945), ԵԳհ (1951):
ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆի կոմպոզիցիոն թեմատիկ պատկերներից են՝ «Սևանի ափին» (1956), «Մթնշաղ» (1962), «Արևածաղիկներ» (1970) ևն:
Գրաֆիկական շարքերին բնորոշ են լույսի և ստվերի հակադրությունը, գունային շեշտերի և ուրվագծի արտահայտչականությունը («Իտալական տպավորություններ», 1965-66, «Իսպանիա», 1970, «Եվ այս ամենը մեր օրերում», 1972-73, «Հիշողություններ Մեքսիկայից», 1976):
Ստեղծել է նաև դիմանկարներ, նատյուրմորտներ:
ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆի բարձրարվեստ նկարազարդումները (Հ. Թումանյանի «Լոռեցի Սաքոն», 1956, Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի», 1959, Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն», 1963-65, Հ. Շիրազի «Սիամանթո և Խճեզարե», 1978-81 ևն) հիմնականում կանխորոշել են ժամանակակից հայ գրքի գեղ. ձևավորման բնույթն ու գրաֆիկական զարգացման ուղին:
Հայ ժողովրդի պատմական ճակատագիրն է արտացոլվել նրա «Հայոց այբուբեն» և «Վարդանանք» (երկուսն էլ՝ 1980-81) գոբելենների և «Վերածնունդ» [1988, Երևանի «Հայաստան» («Կասկադ») հուշահամալիր] որմնանկարի նախապատկերներում:
ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆի էսքիզով է ստեղծվել նաև Երևանի ՄՀՀ համերգային դահլիճի «Վերածնունդ» վարագույր-գոբելենը (1987):
Մասնակցել է Բրյուսելի միջազգային (1958, բրոնզե մեդալ), Մոսկվայի համամիութենական (1957, ոսկե մեդալ) և այլ ցուցահանդեսների:
ԽՍՀՄ (1969) և ՀՀ (1983) Պետական մրցանակներ:
ՀԽՍՀ ԳԽ (1975-80), ԽՍՀՄ Ժող. (1989-91) պատգամավոր:
Գրակ.
Ղազարյան Մ., Գրիգոր Խանջյան, Ե., 1978:
Степанян Н., Зурабов Б., Григор Ханджян, М., 1987.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |
-
ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ ՍԵՊՈՒՀԻ
/image/?type=album&prefix=album&img_id=136854725375654692_grigor_khanjyan_001.jpgՆկարիչ:
-
ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ ՍԵՊՈՒՀԻ
/image/?type=album&prefix=album&img_id=136854725355186824_grigor_khanjyan_1_001.jpgՆկարիչ:
-
ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ ՍԵՊՈՒՀԻ
/image/?type=album&prefix=album&img_id=136854725379173541_grigor_khanjyan_2.jpgՆկարիչ:
-
ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ ՍԵՊՈՒՀԻ
/image/?type=album&prefix=album&img_id=136854725355717424_grigor_khanjyan_4_001.jpgՆկարիչ:
-
ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ ՍԵՊՈՒՀԻ
/image/?type=album&prefix=album&img_id=136854725340851873_grigor_khanjyan_5_001.jpgՆկարիչ:
-
ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ ՍԵՊՈՒՀԻ
/image/?type=album&prefix=album&img_id=136854725377338782_grigor_khanjyan_6_001.jpgՆկարիչ: