ԳՐԻԳՈՐ ԽՈՋԱՋԱՆՅԱՆ (ՉԱՔԻԿԵՆՑ, ՉԱՔԻԿՅԱՆ) ՄԻՔԱՅԵԼԻ
XVIII դ. 2- րդ կեսի հայ ազգային-ազատագրական շարժման և մշակութային գործիչ,
Մադրասի խմբակի ղեկավարներից:
Ծննդյան թիվն անհայտ է, Նոր Ջուղա (Իրան):
Մահվան թիվն անհայտ է, Մադրաս (Հնդկաստան):
Սովորել է ծննդավայրի հայկական առևտրական դպրոցում:
Ընտանիքով տեղափոխվել է Բասրա (այժմ՝ Իրաքում):
Առևտրական գործերով մեկնել է Հնդկաստան, գործունեություն ծավալել Իրանում, Թուրքիայում և Արմ. Եվրոպայի երկրներում, դարձել Հնդկաստանի հայ մեծահարուստ վաճառականներից:
Կապված է եղել ժամանակի հայտնի գործիչներ Շ. Շահամիրյանի, Սիմեոն Ա Երևանցու, Հովսեփ էմինի, Մ. Բաղրամյանի հետ:
Իր դրամական միջոցները հատկացրել է ազատագրական շարժման կարիքներին, Ս. Էջմիածնի տպարանի (1771) և թղթի գործարանի (1776) կառուցմանը, մասնակցել Մադրասի տպարանի հիմնադրմանը (1772), «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ», «Տետրակ, որ կոչի նշաւակ», «Որոգայթ փառաց» քաղ-հրապարակախոսական երկերի նախնական մշակմանը:
ԳՐԻԳՈՐ ԽՈՋԱՋԱՆՅԱՆի մասին վերջին տեղեկությունները վերաբերում են 1789-90-ին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


