GRIGOR CAXKOX / ԳՐԻԳՈՐ ԾԱՂԿՈՂ
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
XIII դ. մանրանկարիչ:
Պատկերազարդել է «Թարգմանչաց Ավետարանը» (1232թ., գրիչ՝ Տիրացու, առաջին ստացող՝ Հովհաննես ավագերեց, Մատենադարան, ձեռ. № 2743):
Ձեռագիրն անունն ստացել է Ուտիքի Թարգմանչաց վանքում (Գանձակից ոչ հեռու՝ Մեծ Բանանց գյուղի մոտ) պահվելու պատճառով:
1900թ-ին Գ. Հովսեփյանը այն տեղափոխել է Էջմիածնի մատենադարան:
Հայ և օտարազգի հետազոտողների ուշադրությունը գրաված այս մատյանի պատկերազարդումը համարվում է հայ մշակույթի գլուխգործոցներից:
Ներգործող մեծ ուժ ունեն «Խորհրդավոր ընթրիք», «Դժոխքի ավերումն» և «Ավետումն» մանրանկարները:
Մեծ վարպետությամբ են կատարված նաև խորանները, անվանաթերթերը, լուսանցազարդերը, զարդագրերը:
ԳՐԻԳՈՐ ԾԱՂԿՈՂն ստեղծել է զարդաձևերի նոր տարբերակներ:
Գրակ.
Չուգասզյան Լ., Գրիգոր Ծաղկող, Ե., 1986:
Հակոբյան Հ., Կորխմազյան է., Հայկական մանրանկարչություն, Ե., 1987:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |