GRIGOR MLICHECI / ԳՐԻԳՈՐ ՄԼԻՃԵՑԻ
Ծննդյան թիվն անահայտ է:
Մահ. 1215թ.:
XII-XIII դդ. մանրանկարիչ, գրիչ, Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի Սկևռայի գրչատան ներկայացուցիչ:
Գործել է նաև Մլիճի և Հռոմկլայի գրչատներում:
1173-1215-ին նկարազարդել է հինգ ձեռագիր:
Պատմական ու գեղարվեստական մեծ արժեք ունեն Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» մագաղաթե ձեռագրի (Մատենադարան, ձեռ. № 1568) խորանազարդերի, գլխատառերի, հյուսվածքւսվոր լուսանցազարդերի, Նարեկացու չորս դիմանկարի նուրբ վարպետությամբ կատարված ձևավորումները:
ԳՐԻԳՈՐ ՄԼԻՃԵՑու գեղագրած (բոլորգիր երկաթագիր) և նկարազարդած «Սկևռայի Ավետարանը» (1197, «Լվովի Ավետարան», մինչև 1830-ը՝ Լվովում) գերմանացի բյուզանդագետ Գ. Պրինցիգը 1993-ին հայտնաբերել է լեհ. Գնիեզնո ք-ի արքեպիսկոպոսարանում (գունապատճենը Հայաստանի ազգային գրադարանում):1997թ. այն ցուցադրվել է Մետրոպոլիտեն թանգարանում (Նյութ Յորք):
ԳՐԻԳՈՐ ՄԼԻՃԵՑու արվեստը դարձել է XIII դ. Կիլիկյան մանրանկարչության զարգացման հիմքերից:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |