GRIGOR ORDI ABASA / ԳՐԻԳՈՐ ՈՐԴԻ ԱԲԱՍԱ
Հայտնի է նաև որպես Գրիգոր Աբասյան:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1220-1221թ., ամփոփվել է Ս. Աստվածածին եկեղեցու գավթում:
Մատենագետ, արևելյան վարդապետներից:
1214-ից՝ Սանահինի վանքի առաջնորդ:
Հայտնի է «Գիրք պատճառաց» («Պատճառ լայն և նուրբ գրեանց...») աշխատությամբ, որը բաղկացած է երեք բաժնից` 196 ծավալուն հոդվածներով:
Հետազոտված են 165-ի հասնող գործեր` Հին կտակարանի գրքեր, եկեղեցական մատենագիրների գործեր և «արտաքին» կոչված գրքեր, Նոր կտակարանի գրքեր:
ԳՐԻԳՈՐ ՈՐԴԻ ԱԲԱՍԱն իր երկի Ա. և Գ. բաժինների հոդվածները պատրաստելիս օգտվել է հայ հին և օտար մատենագիրների, իսկ Բ. բաժինը՝ Վարդան Հաղպատեցու, Դավիթ Քոբայրեցու, Մխիթար Գոշի և ուրիշների աշխատություններից:
«Գիրք պատճառացում» հեղինակը հանրագումարի է բերել հայոց մատենագրական ժառանգության ուսումնասիրման անցյալի փորձը, նոր մակարդակի բարձրացրել հայ մատենագիտությունը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |