ԳՐԻԳՈՐ ՉԻԼԻՆԿԻՐՅԱՆ ՀՈՎԱԿԻՄԻ
Հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, հասարակական, գրական գործիչ:
Ծնվ. 1839թ., Զմյուռնիա:
Մահ. 02.02.1923թ., Զմյուռնիա:
Սովորել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում, ինքնակրթությամբ տիրապետել հունարենին, ֆրանսերենին, իտալերենին:
Թուրքերեն է դասավանդել Մեսրոպյան վարժարանում:
1861-67-ին հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը:
1867-78-ին ԳՐԻԳՈՐ ՉԻԼԻՆԿԻՐՅԱՆի թարգմանությամբ լույս են տեսել Վ. Հյուգոյի, Ա. Լամարթինի, Ա. Պրևոյի, է. դը Միրգուրիի, է. Այուի, ժ. Սանդի և այլոց ստեղծագործություններից:
Գլխավորել է «Տիգրան» մասոն. մասնաժողովի գործունեությունը:
ԳՐԻԳՈՐ ՉԻԼԻՆԿԻՐՅԱՆն առաջ է քաշել արմատ. ժողովրդավարական և ազատագրական գաղափարներ:
Հանդիպել է Հնդկաստանից վերադարձող Մ. Ղ. Նալբանդյանին, քարոզել նրա գաղափարները:
ԳՐԻԳՈՐ ՉԻԼԻՆԿԻՐՅԱՆը պաշտպանել է Վ. Հյուգոյի «հեղաշրջական» հայացքները, համակրանքով արտահայտվել Ջ. Գարիբալդիի և նրա գլխավորած ազատագրական շարժման վերաբերյալ:
Առաջ է քաշել ազգային-սոցիալական հարցերը «զինական հեղափոխությամբ» լուծելու խնդիրը, պաշտպանել է զեյթունցիների պայքարը:
ԳՐԻԳՈՐ ՉԻԼԻՆԿԻՐՅԱՆի հրապարակախոսության լավագույն էշերից են «Ծաղիկ» հանդեսի առաջնորդողներն ու հոդվածները, «Զմիւռնական նամականի» և «Ուղեւորութիւն ի Կոստանդնուպոլիս» (1883) նամակագրական և գեղ-հրապարակախոսական երկերը:
Լույս է ընծայել «Վիպակներ եւ ցան ու ցիր գրուածներ» (1920) ժողովածուները:
Նպաստել է ազգային թատրոնի ձևավորմանն ու զարգացմանը, հայ գրականության իրապաշտական ուղղության արմատավորմանը:
Հանդես է եկել Պերճ, Վարաժ և այլ ծածկանուններով:
Գրակ.
Ղազարյան Հ., Գրիգոր Չիլինկիրյան, Ե., 1959:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

