ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ ՆԱԶԱՐԻ
Գրող, հրապարակախոս, թարգմանիչ:
Ծնվ. 02.12.1944թ., ք. Խասկովո (Բուլղարիա):
Ավարտել է ԵՌՕԼՄԻ (1965), Մ. Գորկու անվ. գրական բարձրագույն դասընթացները (1989):
1966-73թթ-ին աշխատել է «Գարուն» ամսագրում,
1973-83թթ-ին՝ «Գրական թերթում»,
1983-90թթ-ին՝ «Վերածնված Հայաստան» հանդեսում,
1992-96թթ-ին՝ «Հուշարար» և «Հայություն » պարբերաթերթերում,
1996-2003թթ-ին՝ «Հայ զինվոր» շաբաթաթերթում:
Նոր կյանք մտնող սերնդի որոնումներն են արտացոլված «Իսկապես, ինչպիսի՞ն է աշխարհը» (1964), «Մահին հաղթողները» (1968) ժողովածուներում:
Ուշագրավ է ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆի «Ուղևորություն դեպի մանկություն» պատմվածաշարը («Հորիզոնի կանչող գույները », 1975, ժողովածում):
Նրա ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ է գրավում վավերագրական արձակը («Հավատարիմ երազանքին», 1980, «Հավերժական ճանապարհ», 1983):
Պատանիների համար գրել է «Այսպես են ծնվում լեգենդները» (ռուս., 1979), «Ալեհեր լեռն ու իր թոռները» (1987), Արցախի հերոսամարտը պատկերող «Մահապարտները» (2002), «Ջոկատը, որ կոչվում էր «Մեծն Մուրադ» (2005), «Նամակներ լուսահոգի մորս՝ Արևմտահայաստանից» (2006) վեպերը:
Թարգմանել է Ա. Բեքեթի, Ա. Քամյուի և այլոց ստեղծագործություններից:
ՀԳՄ Ե. Չարենցի անվ. (1993), Տարվա լավագույն գրքի (2003) մրցանակներ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |