ԳՐԻԳՈՐ ՏԱՂԵԹՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԻ
Անհատի պաշտամունքի զոհ, պետական գործիչ, ֆինանսիստ:
Ծննդյան թիվն անհայտ է, գ. Քարվանսարա (այժմ՝ ք. Իջևան):
Մահ. 1938թ.:
Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, Լայպցիգի համալսարանը (1909):
1919թ-ի մայիս-օգոստոսին՝ ՀՀ ֆինանսների նախարար:
ԳՐԻԳՈՐ ՏԱՂԵԹՅԱՆի ստորագրությամբ է մտցվել արժեզրկված թղթադրամներին փոխարինող նոր թղթադրամ՝ «ճախարակը»:
1920թ-ի դեկտեմբերին եղել է ՀԽՍՀ պետական վերահսկիչ, ֆինանսների ժողկոմատի խորհրդի փոխնախագահ:
1921թ-ի փետրվարի ապստամբությունից հետո անցել է Իրան:
1922թ-ին վերադարձել է Հայաստան և նշանակվել պետբանկի Հայաստանի գրասենյակի կառավարիչ:
1931թ-ին լույս է տեսել նրա «Վարկային ռեֆորմը» համառոտ ձեռնարկը:
Գերմաներենից թարգմանել է Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի աշխատություններից, գրել «Կապիտալիստական պետությունների ֆինանսները» (1935) աշխատությունը:
1931թ-ից բնակվել է Թիֆլիսում, զբաղվել գրական և թարգմանչական աշխատանքով:
1937թ-ին անհիմն բռնադատվել է,
1938-ին գնդակահարվել:
Արդարացվել է 1958-ին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


