GRIGOR TUTEORDI / ԳՐԻԳՈՐ ՏՈՒՏԵՈՐԴԻ
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
XII դ. Հաղպատի եպիսկոպոս, Սանահինի վանքի վանահայր:
Պահպանողական և ծիսադավանական զիջումների հարցում չհանդուրժող մասի ներկայացուցիչներից:
1154թ-ին կազմել է մի ձեռագիր՝ հիշատակարանով:
Հեղինակ է Հայ և Հույն եկեղեցիների միության խնդրին վերաբերող մի շարք նամակների՝ ուղղված Ներսես Շնորհալուն և Գրիգոր Ղ Տղային:
Մերժել է կիլիկյան հայրերի և Հռոմկլայի կաթողիկոսների առաջարկած՝ եկեղեցիների միության գաղափարը:
ԳՐԻԳՈՐ ՏՈՒՏԵՈՐԴու Գրիգոր Ղ Տղային ուղղած թղթերում զգուշացրել է այդ միությունն իրագործելու ծանր հետևանքների մասին:
ԳՐԻԳՈՐ ՏՈՒՏԵՈՐԴու հետ հաշվի են նստել Հռոմկլայի հայոց կաթողիկոսարանում և Արցախում:
Նրա անունը հիշատակվում է ավանդապատումներում, Սանահինի և Հաղարծնի վանքերի վիմական արձանագրություններում:
ԳՐԻԳՈՐ ՏՈՒՏԵՈՐԴԻն այդ վանքերին է նվիրել գրքեր, եկեղեցական օգտագործման թանկարժեք իրեր, դրամ հատկացրել վանական հաստատությունների շինարարության համար:
Սանահինի վանքի Ս. Հարություն եկեղեցու հս. կողմում է ԳՐԻԳՈՐ ՏՈՒՏԵՈՐԴու խաչքար-տապանաքարը (1183, գործ՝ Մխիթար Կազմողի):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |