GRIGOR OTYAN POXOSI / ԳՐԻԳՈՐ ՕՏՅԱՆ ՊՈՂՈՍԻ
Հաս-քաղաքական գործիչ, հրապարակախոս:
Ծնվ. 09(21).12.1834թ., Կ. Պոլիս:
Մահ. 06(18).08.1887թ., Փարիզ, թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը:
Օտյան (XIX-XX դդ.) նշանավոր գերդաստանից:
Նախնական կրթություն ստացել է Կ. Պոլսում, այնուհետև ուսումը շարունակել Փարիզում:
1851-ին վերադարձել Է Կ. Պոլիս:
Եղել Է լուսավոր-սահմանադրական շարժման ղեկավարներից, մասնակցել Է Արևմտահայերի ազգային սահմանադրության (1860) մշակմանը:
1875-76-ին Միդհաթ փաշայի հետ մասնակցել է օսմանյան սահմանադրության մշակմանը:
Բեռլինի կոնգրեսի (1878) նախօրեին Կ. Պոլսի պատրիարք Ն. Վարժապետյանի հանձնարարությամբ մշակել Է Արմ. Հայաստանի բարենորոգումների ծրագրի նախագիծ:
Թուրքական սահմանադրության արգելումից հետո, սահմանադրականների նկատմամբ սուլթան Աբդուլ Համիդ ll-ի ծավալած հալածանքների պայմաններում, ԳՐԻԳՈՐ ՕՏՅԱՆի 1880-ին վտարանդվել Է Փարիզ:
Մամուլում հանդես Է եկել նաև Վահրամ կեղծանունով:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |