ԳՐԻԳՈՐԻՍ
Նույն ինքը՝ սուրբ Գրիգորիս, սուրբ Մանուկ Գրիգորիս:
Ծնվ. մոտ 295թ.:
Մահ. 337-338թ.:
Քրիստոնեության քարոզիչ, Աղվանից և Վրաց եպիսկոպոս, Աղվանից եկեղեցու հիմնադիրն ու անդրանիկ հովվապետը:
Գրիգոր Ա Լուսավորչի թոռը, Վրթանես Ա Պարթևի որդին:
Քարոզչական առաքելությամբ Փայտակարան քաղաքից (որտեղ Տրդատ Գ Մեծի կողմից ուղարկվել էր իբրև հոգևոր առաջնորդ) անցել է Աղվանք, ապա՝ Վիրք և Մազքթաց աշխարհ:
Ձեռնադրել է եկեղեցու սպասավորներ, կառուցել ու նորոգել է մինչև Ատրպատականի գավառները եղած բոլոր եկեղեցիները:
ԳՐԻԳՈՐԻՍի քարոզչությունը սկզբնական շրջանում մեծ հաջողություն է ունեցել մազքութների մոտ:
Սակայն Տրդատ Գ-ի մահից (330) հետո, երբ Մազքթաց ավագանին հարել է Սասանյան Իրանին,
Սանեսան թագավորի կողմից ԳՐԻԳՈՐԻՍը մեղադրվել է որպես հայկական գործակալ և նահատակվել Վատնյան դաշտում:
Մարմինը տեղափոխվել է Արցախի Մյուս Հաբանդ գավառ և ամփոփվել եպիսկոպոսանիստ Ամարասի վանքի բակում:
ԳՐԻԳՈՐԻՍի գերեզմանի վրա 489-ին կառուցվել է դամբարան:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


