GRIGORIS - bjshkapet / ԳՐԻԳՈՐԻՍ - բժշկապետ
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
XII դ. վերջի և XIII դ. 1-ին կեսի բժշկապետ:
Ապրել, կրթություն ստացել և աշխատել է հավանաբար Կիլիկյան Հայաստանում:
Տիրապետել է հունարենին, ասորերենին, արաբերենին, պարսկերենին:
Հեղինակ է «Քննութիւն բնութեան մարդոյ և նորին ցաւոց» (հրտ.՝ 1962) ստվարածավալ բժշկարանի, որտեղ նկարագրված են հին և միջնադարյան բժշկագիտությանը հայտնի հիվանդությունների ախտանշանները, պատճառագիտության և ախտածնության գիտականորեն հիմնավորված մեկնաբանությունները:
ԳՐԻԳՈՐԻՍն ընդունել է Մխիթար Հերացու «բորբոսային տենդերի» տեսությունը վարակի մասին, մշակել է վարակի տարածման հնարավոր 3 ուղիները (հիվանդի, նրա իրերի հետ անմիջականորեն շփվելու և օդի միջոցով), տվել հպավարւսկման (կոնտագիոզ) գաղափարը:
Հիվանդությունների պատճառագիտության մեջ կարևոր տեղ է հատկացրել ժառանգ, կազմվածքային նախատրամադրվածությանը, նյարդահոգեկան վիճակին, աշխատանքի բնույթին, անձն, հիգիենային և արտաքին միջավայրի պայմաններին:
Հետաքրքիր տվյալներ է տվել անատոմիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի մասին, գլխուղեղը համարել է օրգանիզմում ընթացող բոլոր շարժընթացների կարգավորողը:
Նշել է համրության մի շարք պատճառներ, այդ թվում՝ գլխուղեղի ուռուցքները, ընդհուպ մոտեցել է գլխուղեղում խոսքի կենտրոնի գոյության գաղափարին:
Նկարագրել է կանանց միզասեռական օրգանների անատոմիան, ֆիզիոլոգիան և մի շարք հիվանդություններ (արգանդի քաղցկեղ, բարորակ ուռուցքներ, արգանդի դիրքի անկանոնություններ և այլն):
Բժշկարանի առաջին մասում տրված է բուսական, կենդանական և հանքային ծագման դեղանյութերի 300 դեղատոմս, նկարագրված են դրանց պատրաստման և օգտագործման եղանակները:
Տվյալներ կան, որ ԳՐԻԳՈՐԻՍն հեղինակ է մարդու անատոմիայի վերաբերյալ աշխատության, որը մեզ չի հասել:
Գրակ.
Կծոյան Ա.Ս., Բժշկագիտությունը Հայաստանում XI-XIV դարերում, Ե., 1968:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |