ԴԱՆԻԵԼ Ա ՍՈՒՐՄԱՌԵՑԻ
Ամենայն հայոց կաթողիկոս 1801-02-ին և 1807-ից:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1808թ., Երևան, ամփոփվել է Ս. Էջմիածնում:
Ընտրությամբ հաջորդել է Ղուկաս Ա Կարնեցուն, գահակալությամբ՝ Գավիթ Ե Էնեգեթցուն:
Ընտրվելով կաթողիկոս՝ Կ. Պոլսից (որտեղի պատրիարքն էր) մինչև Էջմիածին հասնելը՝ ռուսական իշխանությունների աջակցությամբ կաթողիկոսական աթոռը գրավել է Դավիթ Ե Էնեգեթցին:
Սակայն ԴԱՆԻԵԼ Ա ՍՈՒՐՄԱՌԵՑու կողմնակիցները 1802-ի մայիսի 25-ին Բագրևանղի Ս. Հովհաննես եկեղեցում նրան օծել են կաթողիկոս:
Հայ եկեղեցու ներսում սկիզբ է առել Դավիթ-Դանիելյան վեճը՝ կաթողիկոսական գահի համար:
1802-ին ԴԱՆԻԵԼ Ա ՍՈՒՐՄԱՌԵՑԻն Բայազետից բռնությամբ տարվել է Էջմիածին և կալանավորվել, իսկ 1805-ին շահի հրամանով աքսորվել է Մարաղա:
1807-ին քաղաքական նոր իրապայմաններում հետ է կանչվել աքսորից և հաստատվել կաթողիկոսական աթոռին,
1808-ին հիմնել է Էջմիածնի բարձրագույն մարմինը՝ Սինոդը:
Կաթողիկոսական գահին ԴԱՆԻԵԼ Ա ՍՈՒՐՄԱՌԵՑուն հաջորդել է Եփրեմ Ա Ձորագեղցին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


