ԴԱՆԻԵԼ ԲԵԿ ՓԻՐՈՒՄՅԱՆ (ՓԻՐՈՒՄՈՎ) ԱԲԻՍՈՂՈՄԻ

Ռուսական բանակի գնդապետ (1915):
Ծնվ. 22.11.1861թ., գ. Նախիջևանիկ (այժմ՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում):
Մահ. 1921թ., ռազմական գործիչ,
Պ. Կ. Փիրումյանի հորեղբոր որդին:
Ավարտել է Շուշիի քաղաքային ուսումնարանը:
Զինվորական ծառայությունն սկսել է 1881-ից՝ 13-րդ լեյբգվարդիական երևանյան գնդում:
1881-83-ին սովորել է Թիֆլիսի հետևակային յունկեր, ուսումնարանում, ավարտել Օրանիենբաումի (այժմ՝ ք. Լոմոնոսով՝ Լենինգրադի մարզում) սպայական հրաձգային դպրոցի դասընթացները (1913):
Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում:
1918-ին մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, եղել զորաջոկատի ընդհանուր հրամանատար, ռազմաճակաի կենտրոնական հատվածում ջախջախել ու հետ է մղել թուրքերին:
Հովհաննես Բաղրամյանը բարձր է գնահատել Դանիել Բեկ Փիրումյանի զորավարական արվեստը:
1919-20-ին՝ Կարսի պարետ:
ԴԱՆԻԵԼ ԲԵԿ ՓԻՐՈՒՄՅԱՆը պարգևատրվել է ռուսական շքանշաններով և Գեորգինյան անվանական զենքով:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

