DAVIT ALAVKA ORDI / ԴԱՎԻԹ ԱԼԱՎԿԱ ՈՐԴԻ
Իրավագետ, եկեղեցական գործիչ, վարդապետ:
Ծննդյան թիվն անհայտ է, Գանձակ:
Մահ. 1130թ.:
Հիշատակում են Կիրակոս Գանձակեցին (անվանել է «սուրբ լուսավորիչ Դավիթ վարդապետ»), Վարդան Արևելցին (համարել է Հովհաննես Սարկավագի «լծակիցը»), Մխիթար Այրի վանեցին և այլք:
ԴԱՎԻԹ ԱԼԱՎԿԱ ՈՐԴուց մեզ են հասել 98 խրատական կանոններ՝ «Կանոնական օրինադրութիւն» խորագրով, որոնք հայտնի են 17 ընդօրինակություններով (15-ը՝ Մատենադարանում, մեկական՝ Վենետիկի Ս. Ղազարի և Վիեննայի մատենադարաններում), առաջին անգամ լույս է տեսել «Էջմիածին» ամսագրում (1952, № 9-12, 1953, № 1-3)՝ Ա. Աբրահամյանի աշխատասիրությամբ:
1961-ին Բելգիայում անգլերեն թարգմանությամբ հրատարակել է անգլիացի հայագետ Չ. Դաուսեթը:
Երկն ունեցել է գործնական նշանակություն, հետապնդել մշակութալուսավորչական նպատակներ, բովանդակել խորհուրդներ կենցաղային, սեռ. մաքրակեցության ու կյանքի, ծննդաբերության մասին և ակլն:
Մի շարք կանոններում խոսվում է պատժի ենթակա զանազան մեղքերի ու հանցանքների մասին:
Կանոնների մի խումբ ուղղակի հրահանգներ են բարեպաշտական ծեսերի, տոների, ժամերգության, պահքի, մկրտության և այլնի վերաբերյալ:
ԴԱՎԻԹ ԱԼԱՎԿԱ ՈՐԴԻն արժեքավոր տեղեկություններ է հաղորդում ժամանակի բարքերի, կենցաղի, ժողովրդի բարոյական վիճակի և կյանքի մասին:
Մխիթար Գոշն իր Դատաստանագիրքը կազմելիս օգտվել է «Կանոնական օրինադրութիւն»-ից:
Գրակ.
Կոստանյան Կ., Դավիթ վարդապետ Ալավկա Որդի, ԱՀ, գիրք 14, 15, Թ., 1906, 1907:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |