DAVIT ANHOXIN / ԴԱՎԻԹ ԱՆՀՈՂԻՆ
Լոռու թագավոր մոտ 996-ից:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1048թ.:
Բագրատունիների Լոռու ճյուղի (Կյուրիկյաններ՝ 972-1113) ներկայացուցիչ:
Կառուցել է Լոռե բերդը և այլ պաշտպանական ամրություններ, ճնշել է կենտրոնախույս ուժերին, հաղթել Տփղիսի արաբ ամիրային:
1001թ-ին ըմբոստացել է Գագիկ Ա-ի դեմ, սակայն պարտվել է, կորցրել գրեթե բոլոր տիրույթները (հավանաբար այդ պատճառով է կոչվել Անհողին):
Ընդունելով Գագիկ Ա-ի գերագահությունը՝ վերստացել է իշխանությունը, տևական պայքար մղել Հայաստանի հս. գավառներին սպառնացող Դվինի և Գանձակի քրդական ամիրայությունների դեմ:
1030թ-ին աջակցել է Վիրա-աբխազաց թագավոր Բագրատ IV- ին՝ ընդդեմ Գանձակի ամիրա Փատլունի ոտնձգությունների:
1040թ-ին Հովհաննես-Սմբատի, Սյունիքի թագավորի և Բագրատ IV-ի օգնությամբ ջախջախել է Լոռու թագավորություն ներխուժած Դվինի ամիրա Աբուլ-Ասվարի զորքերին:
1041թ-ին և 1042թ-ին փորձ է արել գրավել Անին և հռչակվել Հայոց թագավոր:
Գրակ.
Մովսեսյան Ղ., Լոռիի Կյուրիկեան թագավորներու պատմութիւնը, Վնն., 1923:
Մաթեվոսյան Ռ., Տաշիր-Ձորագետ, Ե., 1982:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |