ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ ՆԻԿՈԼԻ - Դավիթ Երեվանցի
Քանդակագործ:
Ծնվ. 22.08.1940թ., Երևան:
Ավարտել է ԵԳՈՒ (1968):
1974-ից բնակվում է Փարիզում:
Քանդակներին բնորոշ են հին եգիպտական և ուրարտական արվեստի ավանդույթների արդիական վերաիմաստավորումները («Ուժ», 1984, բրոնզ, Փարիզ, «Կին», «Ղարաբաղցի կինը», երկուսն էլ՝ 1986թ,, բրոնզ, Երևան, Մեծ եղեռնին նվիրված երկու հուշարձան՝ 1980, 2000, բրոնզ, «Մարիաննա», 1995, հրակավ, երեքն էլ՝ Փարիզ, Գ. Հասրաթյանին նվիրված հարթաքանդակ-կոմպոզիցիա, 2004, բազալտ, բրոնզ, Երևան):
Հեղինակ է նաև դրվագումների («Կոմիտաս», 1968, բրոնզ, «Աղջիկ», 1972, պղինձ ևն), գեղանկարների, դիմանկարների, մեդալների, դեկորատիվ-կիրառական իրերի:
Դավիթ Բաբայանի Կոմիտասի բրոնզաձույլ արձանը, «Կոմպոզիտոր, երգահան Կոմիտասի և 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1500000 հայերի հիշատակին» մակագրությամբ, 2003-ին տեղադրվել է Փարիզի Կանադա հրապարակում:
Գործերից պահվում են ԺԱԹ-ում, Փարիզի դրամապալատում, Երևանի Շախմատի տանը, Պրահայի Կիրառ. արվ-ի թանգարանում և այլուր:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |