ԴԱՎԻԹ ԲԱՂԻՇԵՑԻ
Ժամանակագիր:
Ծննդյան թիվն անհայտ է, Բաղեշ:
Մահ. 29.12.1673թ., Լիմ անապատ:
1651թ-ից` Բաղեշի Խնդրակատար վանքի, իսկ կյանքի վերջին տարիներին՝ Տարոնի Առաքելոց վանքի վանահայր:
Նրա ժամանակագրության առաջին մասն ընդգրկում է հայոց պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1662-ը), իսկ երկրորդը՝ ընդհանուր պատմությունը (նախահռոմեական, հռոմեական և բյուզանդական ժամանակաշրջանը), ավարտվում է Կ. Պոլսի թուրքական զավթմամբ (1453):
Ժամանակագրության հիմնական մասը քաղված է տարբեր աղբյուրներից (Աստվածաշունչ, Հոմերոս, Եվսեբիոս Կեսարացի, Մովսես Խորենացի, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ և այլն):
Հեղինակն իր ժամանակի դեպքերին քիչ տեղ է հատկացրել:
ԴԱՎԻԹ ԲԱՂԻՇԵՑԻ նաև ընդօրինակել կամ ընդօրինակել է տվել ձեռագրեր:
Գրակ.
Աբրահամյան Ա., Դավիթ Բաղիշեցու Տարեգրությունը և նրա արժեքը հայ մատենագրության համար, «Էջմիածին», 1946, № 8-12:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

