DAVIT D VAXARSHAPATCI / ԴԱՎԻԹ Դ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻ
Ամենայն հայոց կաթողիկոս 1590-1629-ին:
Ծննդյան թիվն անհայտ է, Վաղարշապատ:
Մահ. 1633թ., Սպահան (Իրան):
1584թ-ից՝ իր նախորդի՝ Գրիգոր Ժ Բ Վաղարշապատցու աթոռակից:
Եղել է Ս. Էջմիածնի Մայր տաճարի լուսարարապետ:
Չկարողանալով վճարել օսմանյան կայսրության՝ Մայր աթոռի վրա դրված հարկը՝ ծանր կացությունից դուրս գալու միջոց է համարել հարուստ աթոռակից ընտրելը:
1593թ-ին Մելիքսեդեկ Գառնեցին օծվել է աթոռակից:
1603թ-ին շահ Աբաս 1-ը գրավել է Ատրպատականի և Հայաստանի մի մասը և ԴԱՎԻԹ Դ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑուց և Մելիքսեդեկ Գառնեցուց պահանջել թուրքերին պարտք մնացած հարկերը:
1604թ-ին Պարսկաստանի շահ Աբաս 1-ը բռնագաղթած հայերի հետ Սպահան է տարել նաև ԴԱՎԻԹ Դ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑուն: Վերջինիս բացակայության ժամանակ Մելիքսեդեկ Գառնեցին Մայր աթոռը անփառունակ վիճակի է հասցրել:
1612թ-ին ԴԱՎԻԹ Դ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻն Երևանի և Նոր Ջուղայի մեծահարուստների հարկադրանքով վերադարձել է Ս. Էջմիածին:
1629թ-ին ժողովրդի պահանջով ԴԱՎԻԹ Դ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻն գահազրկվել է:
Կաթողիկոսական գահին ԴԱՎԻԹ Դ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑուն հաջորդել է Մովսես Գ Տաթևացին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |