DAVIT KYURAPAXAT / ԴԱՎԻԹ ԿՅՈՒՐԱՊԱՂԱՏ
Տայքի կյուրապաղատության (իշխանապետության) տիրակալ 966-ից:
Հայ Բագրատունիների Տայքի ճյուղից:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1000թ.:
Բյուզանդական Վասիլ II կայսրը, ի հատուցում Վարդաս Ակլերոսի ապստամբության ճնշմանը ԴԱՎԻԹ ԿՅՈՒՐԱՊԱՂԱՏի ցուցաբերած օգնության, 979-ին նրան նվիրել է Խաղտո Առիճ, Չորմայրի, Կարին, Բասեն, Մարդաղի, Հարք, Ապահունիք գավառները:
Բյուզանդիայի ազդեցությունը թոթափելու նպատակով ԴԱՎԻԹ ԿՅՈՒՐԱՊԱՂԱՏի զորքերը մասնակցել են Վարդաս Փոկասի ապստամբությանը, որի ճնշումից հետո Վասիլ II կայսրը ԴԱՎԻԹ ԿՅՈՒՐԱՊԱՂԱՏին հարկադրել է ստորագրել «կտակ», որով մահից հետո նրա տիրույթներն անցնելու էին Բյուզանդիային:
ԴԱՎԻԹ ԿՅՈՒՐԱՊԱՂԱՏը շարունակել է ընդարձակել իր տիրույթները, հատել սեփական դրամ, համագործակցել Հայոց և Վրաց թագավորներին, որոնք 998-ին նրա օգնությամբ Ծումբի ճակատամարտում հաղթել են Հայաստան ներխուժած Ատրպատականի ամիրա Մամլանի զորքերին:
Երկյուղելով ԴԱՎԻԹ ԿՅՈՒՐԱՊԱՂԱՏի հզորացումից և ինքնուրույն քաղաքականությունից՝ բյուզանդական արքունիքը դավադրաբար սպանել է նրան և նվաճել Տայքը:
ԴԱՎԻԹ ԿՅՈՒՐԱՊԱՂԱՏի պատվերով արաբերեներից հայերեն է թարգմանվել «Պղնձե քաղաքի պատմությունը»:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |