ԴԱՎԻԹ ՔԵՐԱԿԱՆ
Նույն ինքը՝ Դավիթ Մեկնիչ;
V-VI դդ. քերական:
Երբեմն նույնացվել է Դավիթ Անհաղթի հետ:
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
Մեզ է հասել ԴԱՎԻԹ ՔԵՐԱԿԱՆի «Մեկնութիւն քերականին» աշխատությունը:
Հանդես է եկել որպես քերական արվեստի բանական հիմունքների ջատագով:
Մարդկային բնության մեջ առանձնացրել է երկու կողմ՝ «ոգի բանական» և «մարմին գործնական», որոնք լինում են բարի, միջակ և չար:
Քննելով բարու դրսևորումները՝ կանգ է առել «քերթողական արվեստի» վրա, որի մեջ է մտցրել նաև քերականութունը:
Նա տարբերակել է «տառ» և «գիր» եզրերը:
Մշակել է բառերի ստուգաբանության առանձին տեսություն և սահմանել ստուգաբանության երեք եղանակ.
1. ըստ առարկայի ձևի,
2. ըստ արհեստի կամ առարկայի հետ նրա հարաբերության,
3. ըստ բնաձայնության կամ առարկան հիշեցնող հնչյունակազմի:
ԴԱՎԻԹ ՔԵՐԱԿԱՆ տարբերակել է բառն ու բանը, տվել դրանց սահմանումը:
Անդրադարձել է արձակ և չափածո խոսքի միջև եղած տարբերություններին:
Խոսքի մասերը սահմանելիս առաջ է քաշել իրերի և երևույթների իմացական տարբերակման հարցը:
Անդրադարձել է նաև գեղագիտությանը:
Արվեստը բաժանելով 3 տեսակի՝ չար, միջակ, բարի, վերջինիս գծերը տեսել է հոգևոր երաժշտության մեջ:
Գրակ.
Ջահուկյան Գ. Բ., Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Ե., 1954:
Թահմիզյան Ն., էջեր հայկական վաղ-միջնադարյան երաժշտական գեղագիտությունից, «Տեղեկագիր» ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1961, № 2:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

