ԴԱՎԻԹ ՕՔՐՈՅԱՆՑ ԳՐԻԳՈՐԻ
Նկարիչ, մանկավարժ:
Ծնվ. 1874թ., Թիֆլիս:
Մահ. 31.12.1943թ., Լենինգրադ:
Ավարտել Է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1893), Ս. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիային կից գեղարվեստի ուսումնարանի մանկավարժ, դասընթացները (1903), Ի. Ռեպինի և Պ. Չիստյակովի արվեստանոցները (1909), զուգահեռաբար՝ Հնագիտության ինստիտուտը (1904):
Մասնակցել Է Անիում Ն. Մառի պեղումներին:
Հրատարակել և նկարազարդել է «Սափրիչ» (1906-07, Ս. Պետերբուրգ) ամսագիրը:
Կազմակերպել Է նկարիչների ընկերություններ (1908, 1922), ցուցահանդեսներ Պյատիգորսկում, Բաքվում, Լոնդոնում (1910) և այլուր, Օդեսայում՝ «Գեղարվեստից ակադեմիա» (1921), եղել ռեկտորը:
1933-ից Լենինգրադի ԳՀԻ-ում կատարել է միկրոօբյեկտների երկրաբանական շուրջ 2000 ուրվանկար:
ԴԱՎԻԹ ՕՔՐՈՅԱՆՑի գործերին բնորոշ են կոմպոզիցիայի պարզ ու իմաստավորված լուծումը, գծանկարի ճշգրտությունը [«Սահակ կաթողիկոսի վերջին կամքը», պատկեր (1909), «Պատմող Արինան», «Ինքնանկար» (1912), Ա. Դեմուրյանի (1901), Ռ. Մելիքյանի (1913) դիմանկարները, բոլորը՝ ՀԱՊ]:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

