ԵԶՐ Ա ՓԱՌԱԺՆԱԿԵՐՏՑԻ
Ամենայն հայոց կաթողիկոս 630-ից:
Հաջորդել է Քրիստափոր Բ Ապահունուն:
Ծննդյան թիվն անհայտ է, գ. Փառաժնակերտ (Այրարատ նահանգի Նիգ գավառ):
Մահ. 641թ., հավանաբար ամփոփվել է Դվինում:
Բյուզանդացիների և արաբների նվաճողական նկրտումները ծանրացրել էին Հայաստանի քաղաքական կացությունը:
ԵԶՐ Ա ՓԱՌԱԺՆԱԿԵՐՏՑուն սպառնում էին հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել Մեծ Հայքի բյուզանդական մասում:
Հերակլ կայսրը (610-641) բյուզանդական և հայկական եկեղեցիների կամ դավանանքի միասնության առաջարկով Հայոց կաթողիկոսին կանչել է Կարին, որտեղ արաբական ներխուժման վտանգի դեմ Բյուզանդիայից օգնություն ակնկալելու հույսով՝ հայ պատգամավորության անունից ԵԶՐ Ա ՓԱՌԱԺՆԱԿԵՐՏՑին 633-ին ստորագրել է առաջարկված դավանագիրը և հույն հոգևորականների հետ հաղորդվել Կարինի Մայր եկեղեցում: Դավանագիրը եղել է ոչ թե քաղկեդոնական, այլ՝ միակամարական, և որևէ հետևանք չի ունեցել Հայ եկեղեցու համար:
Կարինից վերադառնալով Դվին՝ ԵԶՐ Ա ՓԱՌԱԺՆԱԿԵՐՏՑին առաջնորդվել է Հայ եկեղեցու հնավանդ սկզբունքներով, զբաղվել շինարարական և բարենորոգչական գործերով (վերակառուցել է Էջմիածնի Կաթողիկեն, Ս. Հռիփսիմե ու Ս. Գայանե եկեղեցիները):
Հետագա պատմիչները (Ստեփաևոս Տարոնեցի, Վարդան Արևելցի, Կիրակոս Գանձակեցի, Ստեփանոս Օրբելյան), սկսած Հովհաննես Ե Դրասխանակերտցուց, խստագույնս դատապարտել են ԵԶՐ Ա ՓԱՌԱԺՆԱԿԵՐՏՑու արարքը, հանիրավի մեղադրել նրան քաղկեդոնականություն ընդունելու մեջ: Սակայն ժամանակակիցների ընկալմամբ՝ ԵԶՐ Ա ՓԱՌԱԺՆԱԿԵՐՏՑու քայլը զերծ է պահել Հայ եկեղեցին և Հայաստանը ծանր հետևանքներից:
Դեպքերի ականատես Սեբեոսը կաթողիկոսի այդ արարքը չի դատապարտել և բարձր է գնահատել նրա մարդկային արժանիքները: Կաթողիկոսական գահին ԵԶՐ Ա ՓԱՌԱԺՆԱԿԵՐՏՑուն հաջորդել է Ներսես Գ Տայեցին:
Գրակ.
Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994:
Օրմանյան Մ., Ազգապատում, Ի. 1, ԿՊ, 1912, էջ 685-706:
Պետրոպան Ե., Հայ եկեղեցու քրիստոսաբանությունը, Ս. Էջմիածին, 1995:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


