ԵՂԻԱ ԹՈՎՄԱՃԱՆ (ԹՈՄԱՃԱՆ, ԹՈՎՄԱՃԱՆՅԱՆ)
Բանաստեղծ, հայագետ, թարգմանիչ:
Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1798):
Ծնվ. 18.12.1777թ., Կ. Պոլիս:
Մահ. 23.09.1848թ., Վենետիկ:
Սովորել է Վենետիկի Մխիթարյաև միաբանների վարժարանում:
Մինչև կյանքի վերջը դասավանդել է Ս. Ղազարի վանքի վարժարանում, եղել է տեքստաբան-թարգմանիչ:
Հունարենից թարգմանել, հայ. տեքստերի հետ համեմատել և առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակել է Հովհան Ոսկեբերանի «ճառերը» (հ. 1-2, 1818), Պլուտարքոսի «Ձուգակշիռք երեւելի արանց» (հ.1-6, 1832-35) աշխատությունը, Հոմերոսի «Իլիականը » և «Ոդիսականը» (գրաբար, չափածո, 1843, 1848):
Հայ կլասիցիստ, գրականության մեջ նշանակալի երևույթ են «Տարեգրութիւն ի մեծն Մխիթարւսյ աբբայ» պոեմը, «հ սուրբն Դաւիթ մարգարէ», «Ողբերգութիւն Ադլմսեհի. երգ», «Առ Հայաստան խրախոյս» գործերը (հրտ.՝ «Տաղք Մխիթարեան վարդապետաց», հ.2, 1853):
Գրել է նաև «Դպրութիւն նամակաց ի լեզու գրաբառ եւ աշխարհաբառ» (1805), «Իմաստութիւն մարդկային...» (1833) և այլ երկեր:
Գրակ.
Եղիա Թումաճան, տես Մխիթարեան յոբելեան, Վնտ„ 1901, էշ 120-123, 220:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |