EXIAZAR LAZARYAN HOVAKIMI / ԵՂԻԱԶԱՐ ԼԱԶԱՐՅԱՆ ՀՈՎԱԿԻՄԻ
Ռուսական բանակի գնդապետ (1826):
Լազարյանների ազնվական տոհմից:
Ծնվ. 1788թ., Մոսկվա:
Մահ. մոտ 1870թ-ական թթ:
Հ. Ա. Լազարյանի որդին, Խ.Հ. և Հ.Հ. Լազարյանների եղբայրը:
1826-28թթ-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ մասնակցել է Ատրպատականի գրավմանը, եղել Թավրիզի պարետ, մասնակցել Դեհկարխանի և Թուրքմենչայի հաշտության բանակցություններին:
1828թ-ի փետրվարի նշանակվել է պարսկահայերի գաղթի հանձնաժողովի պետա:
Նրա ջանքերով 1828-29թթ-ին Ատրպատականից Արլ. Հայաստան է գաղթեցվել ավելի քան 50 հզ. (8249 ընտանիք) հայ:
ԵՂԻԱԶԱՐ ԼԱԶԱՐՅԱՆը Հայաստանում աշխարհազոր ստեղծելու և պետականությունը վերականգնելու մեղադրանքով 1828թ-ին արտաքսվել է Կովկասից:
Վերադառնալով Պետերբուրգ՝ թողել է զինծառայությունը:
1871թ-ին ԵՂԻԱԶԱՐ ԼԱԶԱՐՅԱՆի և եղբոր՝ Խաչատուրի մահվամբ ավարտվել է Լազարյանների տոհմի արական ճյուղը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |