ԵՐԵՄԻԱ ԱՐԾՐՈՒՆԻ ԳԵՎՈՐԳԻ
Պետ., հաս. գործիչ, գեներալ-մայոր (1861):
Ծնվ. 1804թ, Վան:
Մահ. 1877թ, Թիֆլիս:
Գ. Ե. Արծրունու որդին, Գրիգոր և Անդրեաս ԱրծրունինԵրի հայրը:
Սովորել է Թիֆլիսի ազնվական դպրոցում, ապա՝ Ս. Պետերբուրգի ռազմական ուսումնարանում:
Որպես սպա՝ մասնակցել է 1826-28-ի ռուս-պարսկական և 1828-29-ի ռուս-թուրքական պատերազմներին:
1830-ականների վերջին գնդապետ ԵՐԵՄԻԱ ԱՐԾՐՈՒՆԻն նշանակվել է Կովկասյան բանակի գլխ. մատակարար:
1864-ին հրաժարվել է զինծառայությունից:
Եղել է Թիֆլիսի առաջին քաղաքագլուխը (1867):
Մասնակցել է քաղաքի հայերի հաս., մշակութ. կյանքին, զբաղվել կրթ. հարցերով:
1872-ին հրատարակել է «Խնդիր երկաթէ ճանապարհի վերայ դէպ ի Հնդկաստան» գրքույկը (հայ. և ռուս.), որտեղ արծարծել է Այսրկովկասից (Պարսկաստանի տարածքով) Հնդկաստան տանող երկաթգծի կառուցման գաղափարը:
Գրակ.
Լեո, Գրիգոր Արծրունի, Երկ. ժող., հ. 6, Ե., 1987:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


