ԵՐՈՒԽԱՆ

Նույն ինքը՝ Երվանդ Սրմաքեշխանլյան Պողոսի:
Գրող, հրապարակախոս, թարգմանիչ, մանկավարժ:
Ծնվ. 1870թ., Կ.Պոլիս:
Մահ. 1915թ., Մեծ եղեռնի զոհ:
Սովորել է Կ.Պոլսի Ներսեսյան և Կեդրոնական վարժարաններում:
1896-ի հայկական կոտորածների օրերին տարագրվել է Բուլղարիւս,
1904թ-ին՝ Եգիպտոս, տարագրության մեջ զբաղվել է գրական-խմբագրական աշխատանքով և մանկավարժությամբ:
1891-96թթ-ին «Մասիս» և «Արևելք» թերթերում հրապարակած նորավէպերով («Պապուկը», «Լուացարարուհին» և այլն) զարգացրել է 1880-ական թթ. արևմտահայ, իրապաշտ, գրականության ավանդույթները:
1900թ-ին «Շավիղ» հանդեսում տպագրվել են նրա «Կաղընդչէքը», «Սայլորդը», «Արեան ուժը» պատմվածքները և «Գաղթականները» անավարտ վեպը:
1908թ-ին վերադարձել է Կ. Պոլիս, խմբագրել «Արևելք» թերթը:
«Արևելքում» լույս է տեսել «Ամիրային աղջիկը» (1910) վեպը, որտեղ արտացոլված է պոլսահայ իրականությունը:
Թարգմանել է Ա.Դոդեի, Հ.Մալոյի, Ժ.Լերմինայի, Ժ. Մարիի երկերից:
Երկեր.
Ամիրային աղջիկը, Ե., 1949:
Նովելներ, Ե., 1965:
Երկեր., Ե., 1981:
Գրակ.
Հովհաննիսյան Ս., Երուխան, Ե., 1970:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
