Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
ERVAND G / ԵՐՎԱՆԴ Գ
Հայաստանի սատրապ մ.թ.ա. 336-330-ին, այնուհետև՝ թագավոր:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. մոտ մ.թ.ա. 300:
Երվանդ Բ-ի որդին կամ թոռը:
Սատրապի պաշտոնում հաջորդել է Դարեհ Կոդոմանոսին, որը մ.թ.ա. 336-ին դարձել է Պարսից արքայից արքա:
ԵՐՎԱՆԴ Գ-ն մ.թ.ա. 331-ին իր զորքերով պարսիկների կողմում մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին, որից հետո հռչակվել է անկախ թագավոր և զենքն ուղղել հունա-մակեդոնական նվաճողների դեմ:
ԵՐՎԱՆԴ Գ-ի օրոք հայկական պետությունն ընդգրկել է Հս. Ասորիքից մինչև Կուր գետը, Արմ. և Արլ. Տիգրիսներից մինչև Պոնտոսի լեռներն ընկած տարածքները:
Ելնելով երկրի ռազմավարական շահերից` ԵՐՎԱՆԴ Գ-n մայրաքաղաքը Վանից տեղափոխել է Արմավիր:
3202թ-ին ջախջախել է մակեդոնական զորավար Մենոնի զորաջոկատը, որը փորձել է զավթել Սպերի ոսկու հանքերը:
Հակահարված է հասցրել նաև Սելևկյան պետության հիմնադիր՝ թագավոր Սելևկոս I Նիկատորին (մ.թ.ա. 312-280) և պաշտպանել երկրի անկախությունը:
ԵՐՎԱՆԴ Գ-ի օգնությամբ Փոքր Հայքը, Կապադովկիան և Պոնտոսը հռչակվել են անկախ թագավորություններ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


