ERVAND GOJABASHYAN ARSHAKI / ԵՐՎԱՆԴ ԳՈՋԱԲԱՇՅԱՆ ԱՐՇԱԿԻ
Ծնվ. 14.06.1939թ., Հալեպ:
Քանդակագործ:
Ավարտել է ԵԳԹԻ (1966):
Ստեղծագործում է հաստոցային և մոնումենտալ դեկորատիվ արվեստի բնագավառներում:
Գործերից են.
«Ծերունի» (1964, որձաքար, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա),
«Սրբուհի» (1965, սև տուֆ) դիմաքանդակները,
«Զրույց» (1967, փայտ),
«Հովվերգություն» (1968, փայտ) կոմպոզիցիաները,
Երևանի «Անի» հյուրանոցի (1970, կարմիր տուֆ) և Դուշանբեի Արվեստի ինստ-ի շենքի (1969-70, կարմիր տուֆ) ճակատների բարձրաքանդակները:
1980-ից բնակվում է Լոս Անջելեսում, որտեղ ստեղծել է «Հավերժություն» (1983), «Նահատակվածի հիշատակը» (1984), «Մկրտության ավազանը» (1989) գործերը:
Հեղինակ է նաև Ս. Էջմիածնի տաճարի նորակառույց մուտքի խորաքանդակների («Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ», «Գրիգոր Լուսավորիչ և Տրդատ թագավոր», 2001):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |