ԵՐՎԱՆԴ ԹԵՐՋՅԱՆ (2)
Ամերիկյան աստղագետ,
մանկավարժ:
Աստղագիտության դոկտոր (1965), պրոֆեսոր (1977):
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1990):
Ծնվ. 09.02.1939թ., Ալեքսանդրիա:
Ավարտել է Կահիրեի ամերիկյան (1960), ԱՄՆ-ի Ինդիանայի (1963) համալսարանները:
1968-74-ին' Կոռնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
1979-99-ին' տնօրենի պաշտոնակատար, ապա' Աստղագիտական դեպարտամենտի և Միջազգային աստղագիտության միության Լուսնի աստղագիտական աշխատանքային խմբի ղեկավար:
1989-99-ին' «Աստղաֆիզիկա» (անգլ.) ամսագրի գիտական խմբագիր:
1996-ին' Տիեզ. հետազոտությունների ամերիկյան կենտրոնի Նյու Յորքի Տիեզերք կրթության մեծ ծրագրի տնօրեն:
Աշխատանքները վերաբերում են ռադիոաստղագիտ. եղանակներով մոլորակաձև միգամածությունների, միջաստղային նյութի, անդրամանուշակագույն ավելցուկ ունեցող գալակտիկաների ֆիզ. հետազոտություններին:
Մի շարք միջազգային աստղագիտական միությունների և համալսարանների անդամ, պատվավոր անդամ:
Կրթական նվաճումների համար պարգևատրվել է Կլարկի (1984) և այլ մրցանակներով:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


