ԵՐՎԱՆԴ ԼԱԼԱՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ

Ազգագրագետ, բանահավաք, հնագետ:
Ծնվ. 08.01.1864թ., Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի):
Մահ. 24.02.1931թ., Երևան:
Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1885), որպես ուսուցիչ աշխատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում:
1894թ-ին ավարտելով Ժնևի համալսարանը՝ ստացել է գիտ. աստիճան և վեց ամիս աշխատել է Վիեննայի Մխիթարյանների մոտ:
1895-97թ-ին դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում, որտեղ համախմբելով ժամանակի հայ գիտ. լավագույն ուժերը՝ հրատարակել է «Ազգագրական հանդես» (1895-1916) պարբերականը:
1900թ-ին Թիֆլիսում հիմնել է Ազգագրական հրատւսրակչ.,
1906-ին՝ Հայոց ազգագրական ընկերությունները:
Ընկերության կազմակերպած թանգարանը նրա ջանքերով 1921թ-ին փոխադրվել է Երևան, և ԵՐՎԱՆԴ ԼԱԼԱՅԱՆը դարձել է թանգարանի առաջին վարիչը:
Առանձին գրքերով ԵՐՎԱՆԴ ԼԱԼԱՅԱՆը հրատարակել է «Ջավախքի բուրմունք» (1892), «Հոբոս» (1903), «Պառավաշունչ» (1911), «Մարգարիտներ հայ բանահիւսութեան» (հ. 1-3, 1914-15) գործերը, գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ:
ԵՐՎԱՆԴ ԼԱԼԱՅԱը կատարել է բազմաթիվ պեղումներ Հայաստանի հնավայրերում, որոնց արդյունքներն ամփոփված են «Դամբարանների պեղումները Խորհրդային Հայաստանում» (1931) գրքում:
Հրատարակել է Վայոց ձորի, Վասպուրականի և Նոր Բայազետի հուշարձաններին նվիրված նկարազարդ 3 ալբոմ:
ԵՐՎԱՆԴ ԼԱԼԱՅԱՆը հայերեն է թարգմանել ֆրանսերեն և ռուսերեն ազգագրագետների մի շարք աշխատություններ, գեղարվեստական ստեղծագործություններ:
Երկեր.
Երկ., հ. 1, 2, Ե., 1983, 1988:
Գրակ.
Մելիք-Փաշայան Կ.Վ., Երվանդ Լալայան, ՊԲՀ, 1964, № 3:
Սամվելյան Ա., Երվանդ Լալայան, էջմիածին, 1964:
Նազինյան Ա., Երվանդ Լալայան, բանահավաք, բանագետ, ԼՀԳ, 1965, № 8:
Ադամյան Ա., Երվանդ Լալայանի անտիպ նամակներից, Ե., 1965:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


