ERVAND KOXBETLYANC GEORGII / ԵՐՎԱՆԴ ԿՈՂԲԵՏԼՅԱՆՑ ԳԵՈՐԳԻԻ
Մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս:
Փարիզի համալսարանի գիտ. դ-ր (1923):
Ծնվ. 16.02(01.03).1888թ., Նոր Նախիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով ք-ի շրջագծում):
Սովորել է Փարիզի համալսարանի մաթեմատիկայի ֆակ-ում (1907), ավարտել Մոսկվայի համալսարանի մաթ. բաժինը (1912):
1912-18-ին աշխատել է նույն համալսարանում (1915-ից՝ պրիվատ դոցենտ),
1918-20-ին՝ Եկատերինոդարի (այժմ՝ Կրասնոդար),
1920-21 -ին՝ Երևանի, 1933-39- ին՝ Թեհրանի, 1942-44-ին՝ ԲԵթղեհեմի (ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգ) համալսարաններում,
1939-42-ին՝ Փարիզի գիտ. հետազոտությունների ազգ. կենտրոնում:
Զբաղվել է մաթ. շարքերի տեսությամբ,
1930-ից՝նաև երկրաֆիզիկայով:
1944-54-ին՝ Նյու Յորքի սոցիալ. հետազոտությունների նոր դպրոցի,
1967-ից, միաժամանակ՝ Ազատ դպրոցի պրոֆ.:
1945-46-ին՝ նաև «Ստանդարտ Օյլ» ընկերության երկրաֆիզիկայի խորհրդատու,
1946-53-ին՝ Կոլումբիայի համալսարանի (Նյու Յորք) դասախոս:
Պարգևատրվել է Իրանի «Գիտության մեջ ունեցած ծառայությունների համար» շքանշանով:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |